Քննարկվել է էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցությունը
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր ընդունել է ԻԻՀ էներգետիկայի փոխնախարար Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից։
Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Հակոբ Վարդանյանը կարևորել է գործընկեր երկրի պատվիրակության այցը Հայաստան՝ Թեհրանում սպասվող հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին ընդառաջ։
Հոմայուն Հաերին ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի շնորհավորական խոսքերն է փոխանցել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի նշանակման կապակցությամբ և հավաստել իր երկրի պատրաստակամությունը շարունակել էներգետիկայի ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համատեղ ծրագրերին, մասնավորապես՝ Հայաստան-Իրան 400կ/Վ էլեկտրահաղորդման գծի և Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ընթացքին առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է աշխատանքները սահմանված ժամանակացույցով իրականացնելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշել է, որ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարարությունը կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի և Իրանի, այնպես էլ տարածաշրջանի էներգետիկ շուկայի զարգացման համար։
Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագրի և մի շարք այլ հարցերի առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել հանգամանալի անդրադառնալ հայ-իրանական միջկառավարական նիստի շրջանակներում։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը