Սուրիկ Խաչատրյանի Երևանի հսկայական տունը, որը մինչև այս պահը ինքնակամ շինություն էր, գրանցվել է 2 օր առաջ․ Սարհատ Պետրոսյան
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հսկայական տուն է կառուցել Երևանի ուղղակի հայացքի ներքո՝ առանց այդ իրավունքի, ի՞նչ է արվելու այդ դեպքում․ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկմանը Անշարժ գույքի պետական կադաստրի ղեկավար Սարհատ Պետրոսյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Սարհատ Պետրոսյանը նշեց, որ Կադաստրի կոմիտեն պարտավոր է համայնքին տալ տեղեկատվություն և օրինակ՝ ինքն իր ողջ պաշտոնավորման ընթացքում չի դիմացել գայթակղությանը և արտահայտվել է նախկին պաշտոնյաների ունեցվածքի մասին, այդ թվում՝ հենց Սուրիկ Խաչատրյանին պատկանող գույքի մասին։
Սարհատ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այդ գույքը գրանցվել է երկու օր առաջ միայն։ «Մինչև այս պահը ինքնակամ շինություն էր համարվում՝ համապատասխան վճարումներ կատարելով Երևան քաղաքի բյուջեին, այդ գույքը գրանցվել է երկու օր առաջ»,-ասաց նա։
Իսկ թե ինչ պետք է արվի այդ գույքի հետ, Սարհատ Պետրոսյանն ասաց, որ ինքը չէ, որ պետք է ասի՝ ինչ պետք է կատարվի այդ գույքի հետ։ «Բայց պատրաստ ենք աջակցել իրավական որոշմանը՝ տվյալ գույքի հետ կապված»,-ասաց նա։
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ TOP-NEWS.AM-ԻՆ TELEGRAM-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը