2017թ.-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը վերադարձվել է Հայաստան
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ԿԽՄԿ երևանյան գրասենյակից։
«Հունիսի 28-ին ԿԽՄԿ աջակցությամբ տեղի է ունեցել մեկ հայի ու մեկ ադրբեջանցու հայրենադարձում։ Գործողությունը տեղի է ունեցել իշխանությունների համաձայնությամբ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Հայաստանից Ադրբեջան է վերադարձվել այս տարվա մարտի 16-ին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը հատելիս ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Հիբրագիմովը։
Զառա Ամատունու խոսքով՝ հայերանեադարձման գործողությունը տեղի է ունեցել պետական սահմանի՝ Իջևանի հատվածում։
Նշենք, որ Ադրբեջանում շարունակում են մնալ Հայաստանի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը և Կարեն Ղազարյանը։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը