Քոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչի որոշումներից մեկը
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանից։
Վերջինս հայտնեց, որ որոշման վերաբերյալ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։
Ինչ վերաբերում է մյուս որոշմանը, որով բեկանվել էր գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու որոշումը, ապա ըստ պաշտպանի՝ դա դեռ պատրաստման փուլում է։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բավարարվել էին Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազ Պետրոսյանի, տուժող Ավագյանի եւ վերջինիս ներկայացուցիչ Սաֆարյանի վերաքննիչ բողոքները՝ վերացնելով Քոչարյանի նկատմամբ ընտրված անձնական երաշխավորություն խափանաման միջոցը, եւ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը։ Միաժամանակ բեկանվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործը կասեցնելու եւ ՍԴ դիմելու որոշումը։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը