Վարչապետի առաջարկած թեկնածուն դեմ չի, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ
ԱԺ-ն քննարկում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ՀՀ վարչապետը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝ երկու տարի ժամկետով։
Թեկնածուն ներկայացրեց իր կենսագրությունը, աշխատանքային ուղիները, անդրադարձավ ոլորտում առկա խնդիրներին:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը թեկնածուից հետաքրքրվեց, թե ինչպիսի առաջարկ ունի, որպեսզի գերիշխող դիրքի հնարավորությունները նվազեն և որևէ տնտեսվարող իր գերիշխող դիրքը չչարաշահի։
Էդգար Ճաղարյանը նշեց, որ ինքն անձամբ դեմ չէ նրան, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ։
«Այսինքն՝ մարդ այդ գործում հաջողել է, շահույթ քիչ է ակնկալում և արդյունքում դարձել է գերիշխող, բայց հենց գերիշխող տնտեսվարողները պետք է ՏՄՊՊՀ-ի ամենօրյա ուշադրության ներքո լինեն, որ չչարաշահեն իրենց դիրքը, անբարեխիղճ բոլոր դրսևորումները պետք է բացառենք, համագործակցելով այլ կառույցների հետ, օգտագործելով ՏՄՊՊՀ-ի ողջ գործիքակազմը՝ պայքարենք անբարեխիղճ դրսևորումների դեմ»,-ասաց նա։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը