ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն հանկարծակիի է եկել Երեւանի օդանավակայանի սպասարկումների թանկության մասին հարցից
Հպարտությամբ հայտարարում եմ, որ Հայաստանում գործում է բավական լավ օդանավակայան։ Այս մասին հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նիստին ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնի ընտրության քննարկման ժամանակ հայտարարեց այդ պաշտոնի թեկանծու, տնտեսագետ Էդգար Ճաղարյանը՝ պատասխանելով պատգամավորների՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկումների բարձր գների մասին հարցին։
Ընդ որում՝ նա ափսոսանքով նշեց, որ սպասարկումների գներն օդանավակայանում բավական բարձր են, թեեւ, թեկնածուի հավաստմամբ, նա անձամբ ոչ մի հետազոտություն չի իրականացրել այդ հաշվով։ Ճաղարյանի կարծիքով՝ հանրապետությունում նշանակությամբ երկրորդ օդանավակայանի՝ «Շիրակի» դերը, որը գտնվում է Գյումրիում, պետք է բարձրանա ի հաշիվ դրա զարգացման։ «Եթե այն կարողանա ապահովել նորմալ մրցակցություն այս փուլում, ապա մենք անգամ կարող ենք գների իջեցում գրանցել»,- պարզաբանել է թեկնածուն։ Այդ ժամանակ պատգամավորները նրան հիշեցրել են, որ Գյումրիի օդանավակայանը պատկանում է նույն ընկերությանը, որը շահագործում է «Զվարթնոցը»։ Այս հանգամանքը, ինչպես նշեցին խորհրդարանականները, թույլ չի տա ստեղծել մրցակցություն շուկայում, ինչի մասին ավելի վաղ ասում էր Ճաղարյանը։ Թեկնածուն միայն դժգոհեց այդ հանգամանքից՝ ավելացնելով, որ չէր իմացել այդ մասին, եւ ներողություն խնդրեց իր անտեղյակության համար։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը