4 հնդիկներ փորձել հատել հայ-թուրքական սահմանը
ՀՀ գլխավոր դատախազությունը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի մեջ մեղադրվող Հնդկաստանի չորս քաղաքացիների վերաբերյալ գործը։ Դատական տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ չորս մեղադրյալների նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ըստ մեղադրանքի՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ Մանպրիտ Սինգհին, Ռանդիռ Սինգհ Սանդուի, Նարինդեռ Սինգհի և Ջուգրաջ Սինգհի հետ միասին, նախնական պայմանավորվածության համաձայն, խմբի կազմում 2018թ. նոյեմբերի 7-ին, ժամը 20-ի սահմաններում Արմավիրի մարզի Փշատավան գյուղի վարչական տարածքում տեղակայված, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Ջանֆիդա» սահմանապահ ուղեկալի տեղամասերի հատվածում, հաղթահարելով ինժեներատեխնիկական կառույցները, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փորձել են ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցնել Թուրքիայի Հանրապետության տարածք։ Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ սահմանային էլեկտրաազդանանշանային համալիրի գործարկվելուց հետո հանցակիցները բռնվել են սահմանապահ ուղեկալի զինծառայողների կողմից:
Չորս քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը։
Նախաքննության տվյալների համաձայն՝ Հնդկաստանի քաղաքացիները Հայաստան էին եկել, որպեսզի հետագայում Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով հասնեն ԵՄ անդամ երկրներ:
Գործը մակագրվել է Արմավիրի մարզի դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանին։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը