«Հարևան երկրներում ստեղծված անկայունությունը ոչնչով չի սպառնում Հայաստանին». ռուս քաղաքագետ Միխայիլ Խազին
Հայտնի ռուս քաղաքագետ, Ռուսաստանի արտաքին և ներքին քաղաքականության ուսումնասիրության հարցերով զբաղվող «Իզբորսկի ակումբ»-ի մշտական անդամ Միխայիլ Խազինը, խոսելով Վրաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի և ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրացման մասին, կարծիք է հայտնել, որ Հայաստանը չպետք է վախենա և սրացումներ ակնկալի, և որ սահմանակից պետություններում ստեղծված իրավիճակը մեր երկրի համար բացասական քաղաքական և տնտեսական հետևանքների սպառնալիք չի ներկայացնում:
«Անդրկովկասում խաղաղության երաշխավորը եղել և մնում է Ռուսաստանը: Այն դեպքում, երբ աշխարհը բաժանվի արժութային գոտիների, և Թուրքիան Ռուսաստանի հետ նույն եվրասիական գոտում հայտնվի, տարածաշրջանում խաղաղության երաշխավորը կշարունակի մնալ Ռուսաստանը»,- «ՌուսԱրմԻնֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետը:
Նա կարծիք է հայտնել, որ Թուրքիային պատերազմ պետք չէ, այդ երկրին հետաքրքրում է առևտուրը և առևտրային հարաբերությունների զարգացումը: Փորձագետի խոսքով՝ պատերազմ չի ցանկանում նաև Ադրբեջանը, իսկ «Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի առանց պատերազմի, սակայն այդ դեպքում Արցախը ստիպված կլինի հանձնել 7 շրջանները»:
Խազինի կանխատեսումներով՝ Իրանում ռազմական գործողություններ ակնկալել չարժե, իսկ Վրաստանում ստեղծված անկայունությունը Հայաստանի համար բացասական հետևանքներ չի ունենա: Նա Թբիլիսիում բողոքի զանգվածային ալիքը դիտարկել է Պրահայի և Քիշնևի իրադարձությունների համատեքստում, որոնք, նրա կարծիքով, հիշեցնում էին Ուկրաինայի «Նարնջագույն հեղափոխության» սցենարը և ձախողմամբ ավարտվեցին:
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ TOP-NEWS.AM-ԻՆ TELEGRAM-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը