Ոստիկանության արձագանքը տրանսգենդերների եւ ոստիկանության ծառայողների միջեւ եղած միջադեպին
Երեկ համացանցում երկու մասով մի քանի օրվա վաղեմությամբ տեսանյութ էր տարածվել։ Դրանցից մեկում երևում է, որ մի խումբ անձինք վիճաբանում են միմյանց հետ՝ անհանգստություն պատճառելով հարևանությամբ բնակվողներին։ Մյուսում երևում է, որ անձինք զազրախոսում են ոստիկանության ծառայողների հետ, իսկ պարեկային մեքենայի հեռանալուց հետո տալիս են սեռական բնույթի հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Նշված դեպքով ոստիկանությունում հաղորդում կա։
«Խուլիգանության հատկանիշներով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Կան բերման ենթարկվածներ։ Որոշ օգտատերերի հորդորում ենք զերծ մնալ տարատեսական մեկնաբանություններից ու իրականության հետ որևէ աղերս չունեցող եզրահանգումներից։
ՀՀ ոստիկանությունը հավուր պատշաճի իրականացնում է հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված իր գործառույթները»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։


















































87 հանցագործություն երեք օրում. ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում
Վիճաբանություն և կրակոց՝ Գայ գյուղի գյուղմթերքի շուկայում․ կա տուժած (տեսանյութ)
Վանաձորում ձերբակալվել է քրեական հեղինակություն Կոկոն (տեսանյութ)
Ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել
«Թիվ 12 պոլիկլինիկայի» տնօրենը ձերբակալվել է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը