Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անում Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ Մենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշման ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект» ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը Հրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններով Կապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ

Հրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անումԲնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Մամուլ

ԵԽԽՎ-ն ամբողջությամբ հաստատել է ՌԴ-ի բոլոր լիազորություններն ու իրավասություններն այդ կառույցում. պատժամիջոցները հակառակ արդյունքն են տալիս

«Առավոտ» թերթը գրում է.

«ԵԽԽՎ-ն ամբողջությամբ հաստատել է Ռուսաստանի բոլոր լիազորություններն ու իրավասություններն այդ կառույցում: Քննարկումը Ստրասբուրգում բուռն է անցել, որոշումից խիստ դժգոհ մնացին Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի պատվիրակները՝ այն աստիճանի դժգոհ, որ ի նշան բողոքի լքեցին ԵԽԽՎ նստաշրջանը:

Հայաստանը («տեխնիկական» խնդիրները չհաշված) կողմ է քվեարկել, և դա, անշուշտ, ճիշտ դիրքորոշում էր՝ հաշվի առնելով մեր և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները: Բայց ԵԽԽՎ-ի քայլը ճիշտ է նաև սկզբունքային տեսակետից:

Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդների զգացմունքները հասկանալի են՝ Ռուսաստանն իսկապես ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում նրանց նկատմամբ: Լեհաստանն ու Բալթյան երկրները, հավանաբար, դառը հիշողություններ ունեն Ռուսական կայսրության և Խորհրդային Միության քաղաքականությունից, և այդ հիշողություններն, ըստ ամենայնի, որոշակի տագնապներ են առաջացնում, որ պատմությունը կարող է կրկնվել: (Սլովակիայի դիրքորոշումը, ճիշտն ասած, լավ չեմ հասկանում, եթե դա կապված է 1968թ. դեպքերի հիշողության հետ, ապա պարզ չէ, թե ինչու չեխական պատվիրակությունը նույն կերպ չարձագանքեց): Բայց նախ՝ որևէ մեկին որևէ պարագայում ձայնի իրավունքից զրկելն ինձ սխալ է թվում:

Բոլորը պետք է արտահայտվելու հնարավորություն ունենան՝ մանավանդ ԵԽԽՎ-ում, որը, որքան հասկանում եմ, պետք է երկխոսության հարթակ լինի: Բայց կա ավելի պրագմատիկ հանգամանք. եկեք հասկանանք՝ արդյոք պատժամիջոցները, մասնավորապես, ԵԽԽՎ-ի կողմից սահմանված, ավելի «փափուկ», ավելի զիջողակա՞ն են դարձրել Ռուսաստանին:

Օրինակ, պատրա՞ստ էր արդյոք Պուտինը, ԵԽԽՎ-ում խոսելու և քվեարկելու դիմաց, իր զորքը հանել Ուկրաինայի արևելքից: Ավելի ճիշտ չի՞ լինի Ստրասբուրգում խոսել այդ խնդիրների մասին ռուսաստանցի պատվիրակների ներկայությամբ, քան՝ նրանց բացակայությամբ: Իսկ ընդհանրապես կա՞ն դեպքեր, երբ պատժամիջոցները կամ դրանց սպառնալիքը մեղմացնում են երկրի քաղաքականությունը: Եթե քաղաքականությունը փոխվում է, ապա ճիշտ հակառակ ուղղությամբ՝ կոնսոլիդացնում են հասարակությունը ավտորիտար առաջնորդի շուրջ, քաղաքացիների մեջ ստեղծում են զգացողություն, որ իրենք ապրում են «պաշարված ամրոցում», շուրջ բոլորը թշնամիներ են, որոնք տենչում են կործանել իրենց հպարտ հայրենիքը: Ահա պատժամիջոցների իրական հետևանքը, որն աշխարհում մեծացնում է լարվածությունը և բախումների հնարավորությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: