Հետաքրքիր պատկեր. 49 տոկոսն «աղքատ բիզնեսմեն» է
«Փաստ» թերթը գրում է.
«Փորձագիտական շրջանակներն այս ընթացքում տարբեր ուսումնասիրություններ են կատարում՝ կապված տնտեսական ոլորտներում առկա իրավիճակների, ցուցանիշների ու տվյալների հետ:
Մի ուսումնասիրություն էլ վերջերս կատարել է Գործատուների հանրապետական միությունը՝ փոքր եւ միկրո բիզնեսի 238 ընկերությունների շրջանում: Արդյունքներն առավել քան խոսուն են:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է այն 4 հարցերի շրջանակը, որոնք տրվել են վերոնշյալ բիզնեսի ներկայացուցիչներին: Նրանց հարցրել են՝ ձեր եկամուտները բավարարո՞ւմ են սնունդ հայթայթելու, ամենօրյա ապրուստի համար, բավարո՞ւմ են հագուստի եւ սնունդ գնելու համար:
Հարցրել են նաեւ՝ բավարարո՞ւմ են արժեքավոր այլ իրեր, ինչպես նաեւ տուն, մեքենա գնելու համար: Հարցվածների 49 տոկոսը նշել է, որ վաստակած գումարը բավարարում է միայն սնունդ եւ հագուստ ձեռք բերելու համար: Գագիկ Մակարյանի բնորոշմամբ՝ «փաստացի, գործ ունենք աղքատ բիզնեսմենի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը