ԲՀԿ-ի «որդիները» վերադառնում են. Ծառուկյանը «ներել է»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստին կարող է մասնակցեն նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» հայտարարությունը վրդովել էր Գագիկ Ծառուկյանին, եւ Վարդան Ղուկասյանին տեղեկացրել էին, որ միառժամանակ «չերեւա» խորհրդարանում:
Իսկ, ահա, Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարել էր իր գործունեության դադարեցման մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զիջումների է գնացել եւ կուսակիցների միջոցով վերջիններիս հորդորել գալ խորհրդարան:
Եվ չնայած Գագիկ Ծառուկյանը «ներել է» Ղուկասյանին, սակայն պատգամավորը շարունակում է պնդել իր դիրքորոշումը, ու անհասկանալի է, թե ինչ իրավիճակ կստեղծվի, եթե կրկին Ղուկասյանին հարց տան Քոչարյանի կալանավորման մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը