Գեղանիստ գյուղի արհեստանոցներից մեկում ուժեղ պայթյուն է որոտացել. երկու մարդու հասցրել են հիվանդանոց
Արարատի մարզում, այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռեւս անհայտ պայմաններում պայթյուն է հնչել գյուղի գլխավոր փողոցւմ գտնվող վուլկանացում Արգոնի զոդում արհեստանոցում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պայթյունի հետեւանքով 2 հոգի քաղաքացիների դուրս են բերել արհեստանոցից եւ ավտոմեքենայով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը։ Պայթյունի վայրում հավաքվածներն ասում էին. «Լսեցինք ուժեղ պայթյունի ձայն ու տեսնենք՝ արհեստանոցից կրակ է դուրս գալիս։ Միանգամից մտել ենք ու 2 աշխատողներին վնասվածքերով դուրս ենք բերել։ Մեր ուժերով մարել ենք կրակը»։
Աղբյուրը հայտնում է, որ պայթյունի հետեւանքով վնասվել են նաեւ հարեւանությամբ գտնվող տան խոհանոցի եւ ննջասենյակի պատերը, կահույքն ու որոշ գույք թափվել են։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը