ԵՄ անդամ Մալթան դրական է տրամադրված ՀՀ-ի համար վիզաների ազատականացման հարցին. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանն ու Մալթան մտադիր են էլ ավելի խորացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը, որն իր մեջ պարունակում է հարուստ քաղաքական օրակարգ տարբեր ուղղություններով: Մալթան հանդիսանում է ԵՄ անդամ և իհարկե, ԵՄ-ը մեծ տեղ է գրավում ՀՀ օրակարգում: Առիթ է եղել քննարկել նաև ՀՀ-ԵՄ օրակարգին վերաբերող հարցեր:
Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ հանդիպումից հետո ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Խոսել ենք նաև վիզաների ազատականացման մասին և շնորհակալ եմ, որ Մալթան դրական է տրամադրված այդ հարցին, որ առավել խորացանք նաև երկկողմ հարաբերությունները: Պետք է արձանագրենք, որ մեր առևտրային շրջանառությունը տպավորիչ չէ, բայց միևնույն ժամանակ, մենք կարողացանք ի հայտ բերել տարբեր ոլորտներ, որտեղ ունենք շատ մեծ հետաքրքրություն միասին աշխատելու»,-ասաց Մնացականյանը:
Նա նաև նշեց, որ ՏՏ ոլորտի զարգացման այն փորձը, որն ունի ՀՀ-ն, շատ լավ հիմք է Մալթայի հետ աշխատելու համար: Արտգործնախարարը նաև հայտնեց, որ Աբելայի հետ խոսել են խելացի գյուղատնտեսության մասին:
ԱԳ նախարարի խոսքով՝ կրթության, գիտության ու մշակույթի ոլորտում արդեն փոխհամագործակցության ձևավորված հիմք ունեն:
Մնացականյանը հայտնեց, որ միջազգային օրակարգի հարցերին ևս անդրադարձել են՝ համագործակցում են բազմակողմ հարթակներում, ներառյալ ՄԱԿ-ը: Ըստ նախարարի՝ անդրադարձել են նաև անվտանգության օրակարգի գերակա խնդրին:
«Արցախի հարցին ևս անդրադարձանք, ես ներկայացրեցի մեր դիրքորոշումը»,-ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ դեռևս առիթ ունենալու են շարունակելու քննարկումները և կողմերն օրակարգային հարցերի պակաս չունեն:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը