Լեւոն Քոչարյանի մարդկային անկեղծությունը
Դատական այս քաշքշուկների, կեղծ մեղադրանքների, հայհոյանքների համապատկերում այսօր արմատապես տարբերվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի խոսքը, նրա արած կարեւոր քայլը:
Նա անկեղծացավ, չթաքցրեց հուզմունքը եւ անգամ այդ մասին ասաց՝ մարտի մեկի զոհերի ծնողների բոլորի ելույթները լսելով՝ շատ հուզվեցի:
«Ինքս արդեն հինգ տարի է՝ երեխա ունեմ ու հասկանում եմ՝ ինչ ծանր կարող է լինել չունենալու կորուստը, հատկապես նման հանգամանքներում: Հասկանում եմ մարդկանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այդ ամեն ինչը չի բացահայտվել, եւ միանշանակ կիսում եմ այդ մտահոգությունը, այդ ջղայնությունը: Բայց միանշանակ նաեւ տեսնում ենք շատ ծնողների կողմից երեւի հասկանալի է հուզական ֆոնի վրա, որ դե մեկը պետք է պատասխան տա»,- ասել է Լեւոնը:
Իսկ ինչպես Լեւոն Քոչարյանը բացատրի զոհերի ծնողներին, հարազատներին, որ իրենց օգտագործում են, դաժանաբար են օգտագործում: Ինչպես Լեւոն Քոչարյանը հասկացնի նրանց, որ այս «կարված» քրեական գործը զոհերի հետ որեւէ կապ չունի:
Դժվար է բացատրելը եւ ավելի քան տասը տարի քարոզչական հուժկու գրոհի տակ գտնվողները, այդ թվում նաեւ զոհերի հարազատները այսօր չեն կարող լսել ոչ ինձ, ոչ Լեւոն Քոչարյանին, ոչ որեւէ մեկին, որը նրանց ասում է՝ սիրելիներ, հարգելիներ, ձեզ օգտագործում են, բայց կգա մի օր, որ պատասխան կտան բոլոր նրանք, ովքեր այսօր, երեկ ձեզ օգտագործում են իրենց այս կամ այն նպատակների իրականացման համար:
Հաստատ գալու է այդ օրը, եւ երբ գա բանականության հաղթանակի օրը, շատերը, այդ թվում եւ զոհերի ծնողները, որոնք ծանր, շատ ծանր կորուստ են կրել, շատ պարզ հարցադրում են անելու, իսկ ովքե՞ր կարող էին կանխել արյունահեղությունը, բայց չցանկացան կանխել, ովքե՞ր կարող էին չհրահրել արյունահեղությունը, բայց հրահրեցին, ովքեր եւ ինչու էին վանկարկում Մանվել, Մանվել, եւ կամ Մանվելին հրավիրում էին, որի՞նչ անեն եւ ինչով անեն:
Իսկ առայժմ դեռ այսօր է եւ Լեւոն Քոչարյանն իր մարդկային քայլով գոնե մի փոքր թուլացրեց լարվածությունը, նվազեցրեց ատելությունը, այն արհեստական ատելությունն ու լարվածությունը որ շարունակ հրահրում են մեր երկրի թշնամիները:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ