Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը

Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Դատավորի որոշմամբ 3 տարեկան Արեգին խլում են մորից

Դատական շրջանակներում այս օրերին քննարկում են մի արտառոց վճիռ, որը կօգնի Իրանի քաղաքացի Վանանդ Արդուշ Անդրեասյան-Ազարարգիթին խլել 3 տարեկան Արեգին մորից եւ տանել հարեւան հանրապետություն։ Դատավորներն արդեն իրենց ներքին խոսակցություններում որոշել են, որ սա «փողի գործ չէր», այլ անեծքի բուն։ 

Երեխայի մայրը՝ Անահիտ Սարգսյանը, Աբովյանի վրա երեք սենյականոց բնակարան ունի, ամսական 250-300 հազար դրամ եկամուտ, լավ աշխատանք, նա անբարոյական չէ, առողջական կամ հոգեկան խնդիրներ չունի, նա միանգամայն ի վիճակի է պահել իր որդուն, բայց դատավոր Արայիկ Մելքումյանը որոշել է, որ երեխային պետք է տալ հորը, որովհետեւ քաղաքի կենտրոնում օդը կեղտոտ է, իսկ Վահագնի թաղամասում, որտեղ բնակվում է իրանցին, մաքուր է, երեխան էլ կաթից արդեն կտրվել է եւ հատուկ խնամքի կարիք չունի։ «Անահիտ Սարգսյանի բնակարանը գտնվում է քաղաքի կենտրոնում, որտեղ օդն ավելի աղտոտված է, այն շատ ավելի փոքր է, բնակարանի պատուհանները բավականին ցածր են տեղադրված, ինչը նշանակում է, որ երեխան կարող է պատուհանները բացել, բարձրանալ պատուհանագոգին եւ վայր ընկնել, այսինքն` Վանանդ Անդրեասյանի բնակարանային պայմաններն ավելի բարեկեցիկ են եւ անվտանգ»,- գրել է դատավորն իր խայտառակ որոշման մեջ։ Դատարանը հաշվի է առել նաեւ այն, որ նիստերի ժամանակ Վանանդ Անդրեասյանն ավելի զուսպ էր ու հարգալից, քան Անահիտ Սարգսյանը։

Զարմանալի կլիներ, եթե կինը, որից երեխա են խլում, այդ պահին հանգիստ լիներ։ Անահիտը եւ նրա իրանցի ամուսինը հաշտ չեն ապրել։ Երկու տարի առաջ նա վերցրել է Արեգին, գնացել հոր տուն, իսկ Վանանդ Արդուշ Անդրեասյան-Ազարարգիթին դատական պատերազմ է սկսել նրա դեմ։ Նախ դիմել է դատարան, բայց ոչ թե ապահարզանի, այլ երեխայի հետ Վահագնի թաղամասում բնակվելու հայցով։ Դատարանը, Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, մերժել է հայցը։ Նույն՝ 2015 թվականին էլ կինն է մտել Կենտրոնի դատարան, պահանջելով ապահարզան եւ երեխայի հետ բնակվելու իրավունք, ինչպես նաեւ՝ որ ամուսինն իրեն վերադարձնի իր եւ երեխայի իրերը, որոնք խլել է նրանցից։ Այս անգամ դատը լսել է Արայիկ Մելքումյանը։ Այս պարզ գործը նա քննել է ուղիղ երկու տարի եւ ապրիլին այն լուծել է հօգուտ երեխայի հոր, առանց հաշվի առնելու, որ նույն ժամանակ նույն դատարանում նույն առարկայի շուրջ արդեն գործ է քննվել։ «Մենք պահանջում էինք, որ Արայիկ Մելքումյանը չվերցնի այդ գործը, բայց նա մեզ մերժում էր, հիմա պարզ է, թե ինչու էր մերժում»,- ասում է Անահիտ Սարգսյանը։

Երեխային մորից զրկելու վճիռը դատավոր Արայիկ Մելքումյանը հիմնավորել է նրանով, որ Վանանդ Անդրեասյան-Ազարարգիթին ավելի բարձր աշխատավարձ է ստանում, Վահագնի թաղամասում սեփականության իրավունք ունի, երեխայի խնամքն իր ծնողների միջոցով ավելի լավ կազմակերպելու հնարավորություններ: «Ես էլ ունեմ մեր կենտրոնի տան մի ամբողջ հարկի նկատմամբ սեփականության իրավունք, իմ հարազատները ներքեւի հարկում են ապրում եւ կարողանում են Արեգին պահել, երբ ես տանը չեմ, բայց ես քիչ եմ բացակայում, իմ պայմանագիրը տալիս է դրա հնարավորությունը, ես ունեմ տնաշխատ պայմանագիր՝ ամսական 250 հազարի, նաեւ դասախոսում եմ Ֆրանսիական համալսարանում, այնտեղից էլ 50 հազար դրամ եմ ստանում, բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ դատարան, բայց դատավորը վճռում գրել է միայն այս 50 հազարը»,- ասում է Անահիտ Սարգսյանը։ Նա դիմել է բոլոր հնարավոր եւ անհնար ատյաններ՝ արդարադատության նախարարություն, նախագահին, վարչապետին, քաղաքապետարան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան գրասենյակ։ Երեխայի մայրը համոզված է, որ իր գործի տակ մի «կեղտ կա»։ «Վճիռը պետք է հրապարակվեր ժամը 17։00-ին, ինձ այդպես էին ասել, բայց հրապարակեցին ժամը երեքին, որ ես ներկա չլինեմ։ Հետո էլ 10 օրից ավելի տարբեր պատճառաբանություններով վճիռն ինձ չէին տալիս, ասում էին, որ դատավորը հիվանդ է։

Ամենատարօրինակն այն է, որ վճռի հրապարակման օրն ինձ դատավորի օգնականը՝ Արաքսյա անունով, ասաց, որ այն իմ օգտին է։ Համոզված եմ, որ երկու վճիռ է եղել, նախնականը դատավորը փոխել է։ Երբ որ ես վերջապես տեսա, թե ինչ է գրել դատավորը, օգնականին ասացի՝ հիշո՞ւմ եք, դուք ասացիք, որ ինձ են տվել երեխային, եւ նա պատասխանեց՝ այո, նախագիծը փոխվել է։ Ես կարող եմ ապացուցել, որ նման խոսակցություն եղել է»։ Նա հուզված է ու վրդովված եւ շատ է վախենում, որ երեխային կտանեն Իրան, եւ նա էլ երբեք չի տեսնի Արեգին։ «Նրանք ամենասկզբում էլ, երբ դեռ ուզում էի բաժանվել, ինձ ասում էին, որ ունեցվածքը չեն խնայի, կտան ինձ, միայն թե երեխայիս իրենց տամ։ Ամուսինս ինձ առաջարկել է ահռելի գումար տալ, եթե ես հրաժարվեմ տղայիցս, ես մերժել եմ։ Ուզում եմ, որ բոլորն իմանան՝ ես տղայիս չեմ տալու, պայքարելու եմ մինչեւ վերջ»։ Վանանդ Անդրեասյանի շահերը ներկայացնող փաստաբան Արմենուհի Հարությունյանը հայտնեց, որ իրականությունն այլ է, եւ Անահիտ Սարգսյանն է խախտում երեխային հանդիպելու իր պաշտպանյալի իրավունքը։ «Նա արգելել է հորը 50 մետրի վրա երեխային տեսնել։ Անահիտի հայրը նույնիսկ ծեծել է Վանանդ Անդրեասյանին։ Նա այգում զբոսնելիս է եղել թոռնիկի հետ, Վանանդը փորձել է մոտենալ երեխային եւ դաժանաբար ծեծի է ենթարկվել, ողնաշարի վնասվածքով 6 ամիս պառկել է հիվանդանոցում»,- ասում է փաստաբանը։ Ըստ նրա՝ բազմաթիվ փորձեր են եղել նախկին ամուսիններին հաշտեցնելու, բայց Անահիտ Սարգսյանը չի համաձայնել։

ՀԳ․ Դատավոր Արայիկ Մելքումյանի հետ մեզ կապվել չհաջողվեց։ Նրա օգնական Արաքսյան, լսելով մեր հարցերը, ասաց՝ ես շատ զբաղված եմ եւ հարցերի պատասխանելու ժամանակ չունեմ, արագ կախեց լսափողը եւ այլեւս չպատասխանեց։ Դատավորին ուզում էինք մի քանի հարց ուղղել, այդ թվում՝ պարզել, թե արդյոք նա հավատո՞ւմ է Աստծուն։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ 

hraparak.am