Պերուացին փայտից Volkswagen Beetle է սարքել դստեր համար
Պերուացի ատաղձագործ Բիենվենիդո Օրտեգան լրիվ փայտից Volkswagen Beetle է սարքել։ Նա ծրագրում է այդ մեքենայով կտրել ավելի քան 20 հազար կիլոմետր, որպեսզի այն անձամբ նվիրի Նյու Յորքում ապրող աղջկան։
Ինչպես տեղեկացնում է Motor-ը՝ հղում կատարելով Daily Mail-ին, 2017 թվականին իր 15-ամյակին Էնելի Օրտեգան հորից շքեղ երեկույթի փոխարեն խնդրել էր իրեն նվիրել լրիվ փայտից մեքենա։ Ընդ որում՝ նա պետք է այն հասցներ Նու Յորք իր ընթացքով։
Առաջին մեքենան նման էր Chevrolet-ի հին մոդելներից մեկին. դա էլ հյուսնը սկզբում ցանկանում էր տանել աղջկան, բայց Կոլումբիայում սեդանը խափանվեց, եւ վարպետը վիզայի հետ կապված խնդիրների պատճառով այնքան էլ շատ ժամանակ չուներ, որ նորոգեր այն։ Այդ ժամանակ նա մեքենան նվիրեց ընկերներին եւ վերադարձավ Պերու։
Հաջորդ նախագծի համար հյուսնը գտավ անվահեծեր եւ շարժիչ երկու տարբեր «Բզեզներից», վերականգնեց դրանք ու թափքը սարքեց 1968 թվականի մոդելի ոճով, քինաքինի ծառի փայտից, որը նման է կարմիր ծառին։ Այն Պերուում հաճախ օգտագործում են կահույք արտադրելու համար։
Մեքենան սարքելու համար Բիենվենիդո Օրտեգան մոտ ինն ամիս ծախսեց՝ հաշվի առնելով այն, որ իր նախագծի վրա նա աշխատել է միայն հանգստյան օրերին։ Ներկայում նա արդեն ճանապարհներին անցկացրել է ավելի քան երկու ամիս՝ հասցնելով փայտե «Բզեզով» հասնել մինչեւ Ֆլորիդա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից