Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը

Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Ատելության քարոզի հետեւանքները

Երկրում ստեղծված ներքաղաքական լարված մթնոլորտը վերջին երկու օրերում տրամաբանական շարունակություն ունեցավ: Այն մեկ քայլով եւս խորացավ: Արդեն նույն տարածքում տեղի են ունենում հակադիր բողոքի ակցիաներ,մթնոլորտում վտանգավոր ագրեսիվություն է աճում, ուրեմն այն կունենա շարունակություն: Այդպիսին են ատելության քարոզի հետեւանքները: Անթույլատրելի է, բայց ցավոք դրանց ներգրավում եւ նաեւ երեխաների: Անհասկանալի է, թե ինչու: Դպրոցականին ինչու՞ եք բերում ու պաստառը ձեռքը տալիս, որի իմաստն ինքը չի էլ հասկանում: Արդյո՞ք խնդիր է դրված ատելության մթնոլորտը փոխանցել հաջորդ սերունդին:

Ադրբեջանում դպրոցականների մասնակցությամբ այդպիսի բաներ անում են եւ ամենուրեք քարոզում են հակահայկականություն, որովհետեւ ուզում են, որ հաջորդ սերունդները Հայաստանի նկատմամբ ատելությունը պահպանեն եւ չհաշտվեն Արցախի անկախության հետ:

Մենք ի՞նչ խնդիր ենք լուծում խորացնելով այս մթնոլորտը: Արդյո՞ք հաշվարկել ենք բոլոր հետեւանքները: Փաստորեն մտնում ենք նոր վտանգավոր փուլ, որը կարող է բերել ներքին առճակատումների:

Ռոբերտ Քոչարյանը եղել է պատերազմ հաղթող նախագահ Ղարաբաղում, եղել է նախագահ Հայաստանում, ում նախագահության ընթացքում տարիներ շարունակ Հայաստանում շատ լուրջ տնտեսական աճ է գրանցվել, հասարակությունն այդ տարիներին արտաքին անվտանգության հարցերով որեւէ անհանգստություն չի ունեցել: Ուրեմն պարզ է, որ նա պետք է ունենար բազմաթիվ համակիրներ, ովքեր նրա շուրջ կատարվածի համար բողոքի ձայն պետք է բարձրացնեին: Տարօրինակ է, որ իշխանությունները սա հաշվի չեն առնում:

Իշխանությունները համարում են, որ իրենք ճիշտ քայլեր են անում, որովհետեւ շատերն իրենց հետ համաձայն են: Մի կողմ թողնելով դրա հավաստիության աստիճանը, նկատենք, որ այս կամ այն ակտիվիստը, շարքային քաղաքացին կարող են ինչ-որ բանի հետ համաձայն լինել կամ ուզենալ, սակայն նրանք դրանց հետեւանքների պատասխանատուն չեն: Պատասխանատուն իշխանությունն է, որը պետք է տարբերվի մտածողությամբ ու քայլերով:

Վստահ եմ, երբ բոլշեւիկները հեղափոխությունից հետո ծայրահեղ դաժանությամբ գնդակահարեցին ցարական ընտանիքը, շատերը կային, ովքեր կողմ էին դրան: Երբ ժողովրդի թշնամի որակելով կուլակաթափ էին անում մարդկանց, շատերը ցնծության մեջ էին: Դրանից հետո, երբ տարբեր անվանումներով գործերի շրջանակներում` բժիշկների գործ, գեներալների գործ եւ այլն, ձերբակալվում, բանտարկվում կամ գնդակահարվում էին հազարավոր մասնագետներ, պրոֆեսիոնալ զինվորականներ, կադրային գեներալներ, մտավորականներ, շատերն ասում էին ճիշտ են անում, բա ժողովրդի թշնամի են, հեղափոխության հակառակորդ են:

Բայց շատ շատերի համար էլ ավելի ու ավելի անհասկանալի էր դառնում, թե ինչի՞ համար էր հեղափոխությունը, եթե ոչ մարդկանց բարեկեցությունը բարձրացնելուեւ երկիրն ավելի անվտանգ դարձնելու համար, եւ ի՞նչ է նշանակում հակահեղափոխություն, կամ ժողովրդի թշնամի:

Նույն հարցն այսօր մեր համար է օդում կախված: Ինչի՞ համար էին այն փոփոխությունները երկրում, որոնք մարդկանց մի մասը հեղափոխություն է անվանում, մի մասը իշխանափոխություն, ինչու՞ է կյանքը երկրում այսքան լարված եւ ինչու՞ են մարդկանց անընդհատ վախեցնում:

Ինչու՞ են Արցախին վախեցնում հեղափոխությամբ: Եթե տեղի ունեցած հեղափոխությունը լավ բան ենք համարում, ապա արդյո՞ք դա Արցախին էլ չէ: Կա՞ արդյոք ինչ-որ այլ բացատրություն:Գիտակցու՞մ ենք հետեւանքները, երբ Արցախի նկատմամբ օգտագործում ենք հեղափոխություն կամ հակահեղափոխություն տերմինները:
Եվ ընդհանրապես, արդյո՞ք որեւէ մեկը գիտի թե ինչ է սպասվում մեզ գոնե մոտակա ապագայում:

Ուզում եմ վստահ լինել, որ կառավարությունը այս իրավիճակը չի համարում երկրի զարգացման հիմքը եւ գիտակցում է, որ լարված ու ոչ ստաբիլ մթնոլորտում ոչ ոք ներդրումներ չի անի: Իսկ մեզ տնտեսություն զարգացնել է անհրաժեշտ, ոչ թե վտանգավոր տեսարաններ:

Ստեփան Մարգարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»