Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիան Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ Ճապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողություն Մանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերին Europa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի Յուպիտեր Ռուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկը Գյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետ Ռեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում են Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար

ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն ԱրգենտինայումԿիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. ԵղոյանԱրհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջանԴանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերըՌոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ ՔոչարյանԱրագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթՀայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականինԱմփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԹրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացումԲարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումըԵվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպումԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԻսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասինԷդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՍոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿՎթարային ջրանջատում Մարալիկ քաղաքումՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք«Երևան» բժշկագիտական կենտրոնում մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումովԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրինԱպօրինի միգրանտներով նավի հրդեհից կան փրկվածներ
Վերլուծական

Քոչարյանը եւ մյուսները, իսկ ովքե՞ր են մյուսները

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը կմեկնարկի մայիսի 13-ին: Լրագրողներն, այսպիսով, այս դատավարությանը տվեցին հենց այս անունը: Իսկ ովքե՞ր են այդ մյուսները: Մենք շատ հեշտ համակերպվեցինք այդ ձեւակերպմանը։ Մյուսները մեր երկրի համար լուրջ, շատ լուրջ ներդրում ունեցած մարդիկ են:

Հայաստանում դատում են Արցախյան հերոսամարտի հերոսներից մեկին՝ Սեյրան Օհանյանին: Մի մարդու, որը հանգիստ կարող էր որպես կադրային սպա մնալ Ռուսաստանում եւ կարիերա անել: Նա ընտրեց այլ ճանապարհ. վերադարձավ հայրենիք, մասնակցեց ազատամարտին: Լինելով կադրային սպա, լինելով զինվորական լավ կրթություն ունեցող սպա հսկայական դերակատարում ունեցավ բանակաշինության գործում: Ծանր վիրավորում ստանալուց հետո էլ, մնաց բանակում: Որպես պրոֆեսիոնալ զինվորական անգնահատելի է նրա կատարած աշխատանքը բանակի բարեփոխումներում։ Ով ինչ ուզում է ասել, բայց նրա ղեկավարությամբ, երբ ՀՀ պաշտպանության նախարարն էր, նրա սառնասիրտ որոշումների արդյունքում հնարավոր եղավ կասեցնել եւ հետ շպրտել ադրբեջանցիների ապրիլյան հարձակումը: Հիմա նա «մյուս» է եւ նրան դատում են:

Դատում են նաեւ մեկ այլ զինվորականի՝ Յուրի Խաչատուրովին, որը եւս մեր բանակաշինության գործում, մեր հաղթանակներում կարեւոր դերակատարում է ունեցել:

Նա եւս շատ հանգիստ կարող էր մնալ Հայաստանից դուրս՝ Բելառուսում, որտեղ զբաղեցնում էր Բելառուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատարի պաշտոնին եւ ամհոգ եւ անվտանգ կյանք ապրել։ 

1992թ. նա եկավ Հայաստան, նշանակվեց 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնին։ Ակտիվորեն մասնակցեց մարտական գործողություններին, թե Հայաստանի հյուսիսարեւելյան հատվածում, թե Արցախում:

Անձամբ մասնակցել է Գորիսի մոտոհրաձգային գնդի, Տավուշի մոտոհրաձգային բրիգադի, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների ձեւավորմանն ու կայացմանը, երկար տարիներ ղեկավարել է այդ զորամասերը, միավորումները եւ խմբավորումները։ 

Լավատեղյակ աղբյուրների համաձայն հենց նրա ջանքերով հնարավոր դարձավ «Իսկանդերների» գործարքը: Իսկ թե դա ինչ է նշանակում լավ գիտեն հարեւան Ադրբեջանում: «Իսկանդերներով» հնարավոր եղավ ապահովել որոշակի մարտավարական հավասարակշռություն, որն Ադրբեջանին հետ է պահում ռազմական ագրեսիայից։

Հիմա Հայաստանում այս մարդուն դատում են եւ դատում են անհեթեթ մեղադրանքով: 

«Մյուսների» մեջ է Արմեն Գեւորգյանը, մի մարդ, որը այս երկրում համակարգաստեղծ եզակի պետական գործիչներից է, մարդ, որի ունակությունները գնահատել են բոլոր նրանք , ովքեր նրա հետ աշխատել են՝ անկախ քաղաքական հայացքներից:

Ասում են, որ Վանո Սիրադեղյանը հպարտանում էր, որ Արմեն Գեւորգյանին առաջիններից մեկը հենց ինքն է նկատել եւ առաջարկել նրան ավելի շատ վստահել:

Արմեն Գեւորգյանն է եղել պետական հաակարգի բազմաթիվ բարեփոխումների հեղինակը, այն համակարգի, որի նույնիսկ այսօրվա սիրողական կառավարման պայմաններում շարունակում է գորխել եւ հնարավոր է դեռևս խուսափել կոլապսներից։

Արմեն Գեւորգյանն այն պաշտոնյան է եղել, ով տասնյակ կրթված ու պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր հայակական ստանդարտներով որեւէ շանս չունեին առաջընթացի, քանի որ ինչ-որ մեկի բարեկամը ու ծանոթը չէին, հնարավորություն տվեց կայանալու ու կարեւոր դիրքեր զբաղեցնելու։

Արմեն Գևորգյանը կարողացավ պետական ապարատում ներդներ «ոչ» ասելու մշակույթը, զսպելով օլիգարխների ու ամենզոր շրջանակների ախորժակները: Սրա մասին գիտեն նաեւ այսօրվա բարձրաստիճանները, բայց լռում են։

Հիմա Հայաստանում դատում են Արմեն Գեւորգյանին, Սեյրան Օհանյանին եւ Յուրի Խաչատուրովին: Սա մեր պետության ամենաամոթալի էջերից մեկն է։ Սա ներքին շոկ է, որի գինը դեռ հայտնի չէ։ Մենք հերոսներին ու համակարգաստեղծ պետական գործիչներին վերածեցինք «մյուսների»:

Աննա Բաղդասարյան

Top-News.am