Տոն, որը կարող էր մեզ հետ լինել
27 տարի առաջ, ուղիղ 27 տարի առաջ մեր պատմության մեջ այնպիսի շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ, որ այդ օրերին հնարավոր չէր ամբողջովին գիտակցել: Շուշին սովորական քաղաք, բնակավայր չէ, Շուշին խորհրդանիշ է, Շուշին մեզ ապագա տանող ուղեգիրն է: Շուշիով եւ առանց Շուշի հայոց աշխարհը բոլորովին այլ բան է:
Շուշիի ազատագրումից 27 տարի անց ոչ բոլորը, մեղմ ասած, ոչ բոլորն են հասկանում այդ պատմական իրադարձության նշանակությունը: Եթե գիտակցեին, ապա այսօր բոլորովին այլ երկիր կունենայինք: Մենք դեռ չենք հասկանում այն պատասխանատվությունը, որ վերցրել ենք 27 տարի առաջ: Եթե գիտակցեինք, ապա այսօր տոնը կլիներ մեզ հետ:
Նրանք, ովքեր կերտել են Շուշիի հաղթանակը կամ առնվազն մասնակցություն են ունեցել մեր մեծ հաղթանակին կալանավորված են կամ քրեական գործերի տակ են, անհասկանալի քրեական գործերի: Ռոբերտ Քոչարյանը, որն ընտանիքի հետ պատերազմական ամբողջ տարիներին եղել է Արցախում եւ ամենաակտիվ մասնակցությունն ունեցել հաղթանակին, այսօր կալանավայրում է: Իրենց դատին են սպասում Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, մյուսները:
27 տարի առաջ մենք Շուշին երկիրը 37-ի վերածելու համար չէինք ազատագրում: 27 տարի առաջ Շուշին չէինք ազատագրում, որ երկրում անարդարության մթնոլորտ ստեղծվի, որ աղքատները շատ լինեն, կոռուպցիան էլ խժռի երկիրը:
Տոնը մեզ հետ կարող է լինել, եթե տոնը կերտողները լինեն ազատության մեջ, եթե երկրում վերանա ատելության մթնոլորտը, որն արդեն խժռում է մեզ եւ երկիրը: Տոնը մեզ հետ կլինի, եթե ՀՀ շարքային քաղաքացին վստահ լինի, որ իշխանությունը մտածում է ոչ միայն յուրայինների, այլ բոլորի բարեկեցության մասին:
Տոնը մեզ հետ կլինի, երբ ազգին, պետությանը կեղծ արժեհամակարգեր չպարտադրեն, չփորձեն կեղծ օրակարգերով մոռացության տալ հիմնական խնդիրները: Տոնը մեզ հետ կլինի, եթե մարդկանց կենսամակարդակը բոլոր բնակավայրերում կայուն աճով բարձրանա:
Վերջապես տոնը մեզ հետ կլինի, երբ Շուշիում բնակվի առնվազն 88 հազար մարդ:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում