Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Աշխարհ

Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ժանկետը կարող է գերազանցել այն հինգ տարին, որոնք հատկացրել է այդ աշխատանքների համար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին ասել է երկրի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը Le Parisien թերթում հրապարակված հարցազրույցում։

«Աշխատանքները կարող են ավարտվել ինչպես ավելի քան հինգ տարում, այնպես էլ դրանից պակաս ժամանակում։ Գլխավորն այն է, որպեսզի ամեն բան մանրակրկիտ արվի։ Բայց միանգամայն ակնհայտ է, որ պետք է այդ աշխատանքներն իրականացնել բարձր տեմպով, որպեսզի որքան հնարավոր է արագ տաճարը վերդարձվի հավատացյալներին, փարիզցիներին, բոլոր ֆրանսիացիներին եւ զբոսաշրջիկներին»,- ասել է Ռիեստերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։


«Լավ է, որ Ֆրանսիայի նախագահը հավակնոտ նպատակ է առաջադրել՝ հինգ տարի, դա կխթանի նրանց, ովքեր կաշխատեն տաճարի վերականգնման վրա։ Այնուամենայնիվ, միանգամայն ակնհայտ է, որ գլխավորն այստեղ աշխատանքների արագությունը չէ, այլ դրանց որակը։ Այս վերակառուցումը պետք է նմուշ դառնա՝ հաշվի առնելով, թե ինչ է ներկայացնում այս տաճարը քրիստոնյաների համար, բոլոր ֆրանսիացիների, ամբողջ մարդկության համար»,- ընդգծել է նախարարը։

Նա հավաստիացրել է, որ չնայած կառավարության ներկայացրած օրինագծին, որը կքննարկվի մայիսի 10-ին Ազգային ժողովի կողմից եւ նախատեսում է նորմատիվ ակտերի ամբողջ շարքի չեղարկում, որպեսզի ավելի արագ իրականացվի վերակառուցումը, «ազգային արժեք համարվող տաճարի պաշտպանության ոչ մի խախտում տեղի չի ունենա»։ «Ես երաշխավորում եմ»,- ընդգծել է մշակույթի նախարարը։ «Կձեւավորվի պատմաբանների, տեխնիկների, գիտնականների ընկերակցություն, որպեսզի վերակառուցումը հնարավորներից լավագույնը դառնա»,- ասել է Ռիեստերը։

Վիճելի սրածայր աշտարակը

Նախարարը տեղեկացրել է «արդեն առաջիկա շաբաթներին» միջազգային ճարտարապետական մրցույթի անցկացման մասին՝ սրածայր աշտարակը վերակառուցելու համար, եւ վստահություն է հայտնել, որ նման մոտեցումը չի հակասում վերակառուցման նորմերին։ «Ազգային այս արժեքը կենդանի միջավայր է։ Երբ եկեղեցիները վերակառուցվում են հրդեհից հետո, շատ հաճախ դրանց արտաքին տեսքի փոփոխություններ են կատարվում։ Այն բանից հետո, երբ մրցույթի մասնակիցները ներկայացնեն իրենց նախագծերը, մենք կդիտարկենք այն հարցը, թե ինչն է ավելի լավ՝ վերականգնել սրածայր աշտարակը նախնական տեսքո՞վ, թե՞ ստեղծել ինչ-որ նոր, այլ բան»,- ասել է մշակույթի նախարարը։

Նախարարը չի բացառել, որ վերականգնողական աշխատանքների ժամանակ տաճարի կողքին ցուցահանդես կբացվի, որը զբոսաշրջիկներին կպատմի տաճարի պատմության, նրա գեղարվեստական արժեքների, հրդեհի եւ վերակառուցման մեթոդների մասին։ Գուցե այն կտեղակայվի Օտել-Դիո հոսպիտալի շենքում, որը գտնվում է տաճարի կողքին։

Տաճարը պաշտպանված է

«Ներկայում ամրացված եւ փլուզումից պաշտպանված են տաճարի շինության բոլոր տարրերը, որոնք անկայուն են դարձել հրդեհի հետեւանքով՝ ներառյալ վիտրաժները։ Բացառություն են կազմում միայն քարե կամարի որոշ մասերը»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ տաճարից դուրս են տարվել նաեւ գրեթե բոլոր գեղարվեստական եւ եկեղեցական արժեքները, «մնացել են միայն երկու խոշոր նկարներ եւ երկու արձան տրանսեպտի գոտում», քանի որ դրանք տաճարի վտանգավոր գոտում են գտնվում։

Ռիեստերը հրաժարվել է հրդեհի որեւէ պատճառ նշել։ «Ոչ մի բացատրություն այս պահին չկա։ Կարծիք կա, որ կրակը անհայտ պատճառով ծագել է սրաձեւ աշտարակի շրջանում։ Բայց անգամ չի որոշվել, թե արդյոք հրդեհը կապված էր նորոգման աշխատանքների հետ»,- ասել է նա։

«Եթե մեղավորները պարզվեն, մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք, գուցե դատի տալու կամ տարբեր պատժամիջոցներ կիրառելու համար։ Բայց մենք նաեւ նորոգման աշխատանքների իրականացման անվտանգության նոր միջոցներ կսահմանենք, քանի որ դրանք կապված են որոշակի ռիսկերի հետ, որոնք առաջ են գալիս սարքերի եւ գործիքների կիրառման պարագայում։ Կամ էլ այնպիսի մարդկանց հայտնվելու հետ կապված, որոնք չպետք է գտնվեին այդտեղ»,- ասել է Ռիեստերը։

Նա «կեղծ» է անվանել պնդումները, թե տաճարի վիճակին հետեւել են անբավարար։ «Հասկանալի է, մենք անհրաժեշտ եզրակացություններ կանենք հրդեհից։ Ես արդեն կարգադրել եմ լրիվ ստուգել հրդեհային անվտանգությունը Ֆրանսիայի 87 տաճարներում եւ եկեղեցիներում, ինչպես նաեւ առավել կարեւոր մշակութային հուշարձաններում եւ մեծ թանգարաններում»,- տեղեկացրել է նախարարը։