Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը

Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

2020-ից ՀՀ ներմուծվող 12 տարվա հնության ավտոմեքենայի մաքսատուրքը ներկա 600,000 դրամի փոխարեն կդառնա 3,6 մլն դրամ

Հայաստանում 2020 թվականին նոր ավտոմեքենաների մաքսազերծումը կթանկանա 10 տոկոսով, բայց ՀՀ-ում չնչին թվով մարդիկ կարող են նոր ավտոմեքենա գնել, իսկ 12 տարվա հնության մոտ 2,2 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով և մոտ 1,5 մլն դրամ մաքսային արժեքով մեքենաները կթանկանան 6 անգամից ավելի. «ԵԱՏՄ մարտահրավերները. մաքսային նոր դրույքաչափեր» խորագրով հանրային քննարկմանն ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Եթե նայենք, թե ինչ պատկեր է 2017-2018-ին ՀՀ ներմուծված շուրջ 100 000 մեքենաների մասով, ապա ներմուծված միջին ավտոմեքենայի դեպքում պատկերը հետևյալն է, 12 տարվա հնության մոտ 2,2 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով և մոտ 1,5 մլն դրամ մաքսային արժեքով ավտոմեքենաներ են դրանք, որոնց համար սահմանին վճարվում է միջինը մաքսային արժեքի 42%-ը կամ մոտ 600 000 դրամ, որպես մաքսատուրք, բնօգտագործման հարկ և ԱԱՀ: Եթե ճիշտ նույն մեքենաները բերվեն 2020 թվականից հետո, ապա դրանց համար սահմանին կվճարվի 3,6 մլն դրամ, ներկայիս 600 000 դրամից փոխարեն, այսինքն՝ միջինը մեկ ավտոմեքենայի մաքսազերծումը կարող է արժենալ ավտոմեքենայի արժեքի կրկնակին, եռակին, քառակին»,-ասաց նա:

Ըստ Իոաննիսյանի՝ եթե նախկինում տարեկան միջինը 25,000-ից 30,000 ավտոմեքենա էր ներմուծվում, 2017–ը ներառյալ, 2018-ին ՀՀ է մտել 63,000 ավտոմեքենա և այդ տեմպը պահպանվում է նաև այս տարի: ««Բումը» պայմանավորված է նաև նրանով, որ շատերը հասկանում են, որ այն թանկանալու է և հիմա էժան ավտոմեքենա են առնում»,-ասաց նա և հավելեց, որ այս տուրքերից 40 մլրդ դրամ բյուջե է վճարվել, որը մասամբ պայմանավորված է այդ «բումով»:

Դանիել Իոաննիսյանը հստակեցրեց, որ 2020-ից 7 տարի և ավելի հնության ավտոմեքենա ներկրելիս քաղաքացիները վճարելու են ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի ամեն խորանարդ սանտիմետրի համար 1,6-2,2 եվրոյի չափ գումար՝ դրան գումարած բնօգտագործման վճարն ու ԱԱՀ-ն: Ավելին, ըստ նրա, այս մաքսատուրքը մտնելու է ոչ թե ՀՀ-ի բյուջե, այլ՝ միության բյուջե ու դրանից Հայաստանն ստանալու է այդ գումարը ընդամենը 1,22%-ը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահի խոսքով՝ ավտոբուսների մաքսազերծումը նույնպես թանկանում է, սա նշանակում է, որ թանկանալու է հանրային տրանսպորտը: «Այն «Գազել»–ներով չի լինի այլևս սպասարկել, իսկ «Բոգդան»-ների» և մյուս ավտոբուսների մաքսազերծումը 10 տոկոսով բարձրանալու է»,-ասաց նա:

Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ 4 անգամ թանկանում են մինչև 7 տարեկան ավտոմեքենաները, իսկ դրանից հինը՝ էլ ավելի շատ, ուստի՝ մարդիկ կարող են սկսել ներմուծել ավելի նոր ու ցածրորակ մեքենաներ, ոչ թե հին ու ավելի լավ: