Ֆրանսիայում մտավախություն կա, որ Փարիզի Աստվածամոր տաճարը չի հաջողվի փրկել (լուսանկար)
Ֆրանսիայում մտավախություն կա, որ Փարիզի Աստվածամոր տաճարը չի հաջողվի փրկել
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը «հերոսական» է անվանել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մարման գործում հրշեջների գործողությունները՝ հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Դեպքի վայր են եկել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը։ «Մեր թախիծը բառերով չի կարելի արտահայտել, սակայն մենք դեռ պայքարում ենք։ Այսօր երեկոյան հրշեջները հերոսաբար պայքարում են կրակի դեմ, որպեսզի պահպանեն այն, ինչ հնարավոր է»,- Twitter-ի իր էջում գրել է վարչապետը։
Ներկայում հրշեջները ջանքեր են թափում հյուսիսային աշտարակը փրկելու համար՝ Reuters-ին հայտնել է նրանցից մեկը։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ հրդեհի շիջման համար օգտագործվում են բոլոր միջոցները, բացի ավիացիայից, քանի որ դրանք կավերեն նույնիսկ այն կոնստրուկցիաները, որոնք գոյատեւելու հնարավորություն ունեն՝ հայտնում է Meduza-ն։
Հրդեհի շիջման գործին մասնակցում է 400 հրշեջներ, 15 ավտոմեքենա, շարժական աստիճաններ, ջրցաններ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ֆրանսիայի ՆԳՆ-ն չի բացառել, որ տաճարը փրկել այլեւս հնարավոր չէ։ Այնուամենայնիվ, հրշեջները շարունակում են աշխատանքը։ Փարիզի քաղաքապետարանում հուսով են, որ գոնե տաճարի ճակատային մասը հնարավոր կլինի փրկել՝ հայտնում է BBC-ն։
Քաղաքային հրշեջ ծառայությունում հայտնել են, որ մարման առաջիկա մեկուկես ժամը որոշիչ կլինի։
Տաճարի դիմացի փողոցի մյուս կողմում, Saint-Julien le Pauvre փողոցում տասնյակ հավատացյալներ ծնկաչոք աղոթում են՝ հայտնում է RFI-ը։


















































Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայրը չի բացառում, որ հրդեհի պատճառը համակարգչային համակարգի խափանումն էր
«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն