Համացանցում է հայտնվել ռուսական Aurus կաբրիոլետները ցուցադրող առաջին տեսանյութը
Համացանցում հայտնվել է ռուսական արտադրության նորագույն շքերթային Aurus կաբրիոլետների մասնակցությամբ տեսանյութը, որում ներկայացված են այն մոդելները, որոնք մասնակցելու են Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին, գրում է ria.ru-ն:
Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է երկու մեքենա մուտք գործում Կարմիր հրապարակ: Դրանց ղեկին զինվորականներ են: Մեքենաները ծածկված են կամուֆլյաժային թաղանթով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Aurus-ը լյուքս դասի մեքենաների արտադրության «Կորտեժ» նախագծի շուկայական անվանումն է: Այդ մեքենաներից մեկը՝ Senat Limousine-ը, օգտագործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երկրի ղեկավարն առաջին անգամ մեքենայից օգտվել է նախորդ տարի՝ երդմնականության արարողության օրը:
Ակնկալվում է, որ Aurus մեքենաներն ազատ վաճառքում կհայտնվեն արդեն այս տարի՝ սկսած 10 մլն ռուբլի գնով:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...