Շատ ավելի լավ կլինի, որ ունենանք նորմալ ընտրություններ և արդյունքները հասարակությանը վստահություն ներշնչեն
Elq.am-ի զրուցակիցն է Համախմբում կուսակցության փոխնախագահ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի թեկնածուներից Էլինար Վարդանյանը:
– Տիկին Վարդանյան, նախընտրական արշավը Հայաստանում մոտենում է ավարտին. ի՞նչ նախնական հետևություններ կարելի է անել։
– Առաջին հետևությունը՝ երկրում կուտակված են ահռելի ծավալի խնդիրներ։ Կառավարման համակարգը երկար տարիներ գործել է շատ ցածր արդյունավետությամբ, և խնդիրները չեն լուծվել։ Երկրորդ հետևությունը, և ես այստեղ մնում եմ իմ նախնական կարծիքին՝ ռեյտինգային ընտրակարգը պետք է վերացնել, սա հայաստանյան իրականության հետ համատեղելի չէ, և երրորդը՝ ցավոք, հասարակության մի զգալի զանգված սպասում է ընտրակաշառքի։
– Ինչպե՞ս եք գնահատում ձեր դաշինքի հնարավորությունները։
– Նորմալ, մենք լավ աշխատել ենք, ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ։ Ներկայացրել ենք գրագետ ծրագիր և գրագետ թիմ։ Դաշինքի դեմ ակնհայտ արշավ է մղվել, որի դեմ փորձել ենք պայքարել։ Ամենակարևորը՝ եղել ենք անկեղծ։ Չենք խաբել, չենք ստել, չենք կեղծել։ Մնացածը կորոշի ժողովուրդը։ Եթե չլիներ ռեյտինգային համակարգը, ապա ընտրությունների արդյունքներն անհամեմատ ավելի շատ կհամապատասխանեին հասարակական տրամադրություններին։ Բայց հիմա ունենք այն՝ ինչն ունենք։
– Շատ ակտիվ խոսվում է, որ սպասվում են բուռն հետընտրական պրոցեսներ, փողոցային պայքար։ Հիմնական դերակատարների մեջ նշվում է նաև Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան դաշինքի անունը։
– Ես կարծում եմ, որ սա արհեստականորեն տիրաժավորված գաղափար է։ Շատ ավելի լավ կլինի, որ ունենանք նորմալ ընտրություններ և արդյունքները հասարակությանը վստահություն ներշնչեն։ Ինչ վերաբերում է հետընտրական պրոցեսներին, ապա ինձ համար ամենանախընտրելի հետընտրական փուլն այս ծանրաբեռնված քարոզարշավից հետո ավելի շատ ազատ ժամանակի հնարավորությունն է՝ երեխաներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։
Աղբյուր՝ Elq.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից