Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել

Պետք է սահմանել հանրային բանավեճի որոշակի խաղի կանոններ

Հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե վերջ չունեցող փուլ: Սա լավ է, մյուս կողմից՝ այն կարիք ունի հստակ խաղի կանոնների։

Սա իրողություն է, որի հետ պետք է հաշտվել։ Միաժամանակ պետք է հաշտվել այն իրողության հետ, որ մենք շատ հեռու ենք քաղաքակիրթ բանավեճի որակներից։

Տարվա 365 օրն էլ հռչակվի «Քաղաքացու օր» միևնույն է մեր հրապարակային բանավեճերը համեմվելու են՝ կախելու, վառելու, մորթելու, իրար հայհոյելու,սպառնալու դրսևորումներով։ Սա է մեր այսօրվա որակները, ու սա շատ լուրջ խնդիր է, որի լուծումները մենք բոլորս միասին պետք է գտնենք։

Երբ մեկ տարի առաջ սոցիալական ցանցերում ցանկացած այլախոհության տակ սկսվեց վիրավորանքների, հայհոյանքների ու սպառնալիքների տեղատարափը, իմ նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով իր հեղինակությունը և այն, որ դրա հեղինակները գրեթե հարյուր տոկոսով իր կողմնակիցներն էին, կարող էր վերջապես սոցցանցերում իրենց «ես»-ը գտած մարդկանց բացատրել, որ տարբերվող կարծիք ունենալը, խնդիրները վերհանելը, այլ լուծումներ պատկերացնելը, առաջարկելը բնական երևույթ է, և դրանց դեմ հայհոյանքներով պայքարել պետք չէ: Եթե Փաշինյանն ասեր, որ այլ կարծիք ու տեսակետ ունեցողին հայհոյելն ու սպառնալն է հակահեղափոխոթյունը, այսօր երկրում չարությունը այսքան խորը չէր լինի։ Ինչո՞ւ չարվեց. ինձ դժվար է հասկանալ։

Եթե դա արված լիներ մենք այսօր հավանաբար չէինք ունենա ֆեյքերի, հայհոյողների ու տարբեր «մանիպուլիացիաների» դեմ ԱԱԾ-ով պայքարելու անհրաժեշտություն:

Հանրային տրամադրություններում միշտ լինում են հակակշիռներ։ Եթե չի զսպվում մի թևի ագրեսիվ զանգվածային հայհոյանքը, ձևավորվում են դրան հակակշիռ հայհոյող թիմեր։ Եթե մի թև ձևավորում է ֆեյք աջակիցների բանակ, մյուս թևերն էլ նույնն են անում։ Եւ հակառակը՝ եթե մի թևից սկսվում է փաստարկված գրագետ քննարկումներ, տարբեր շրջանակներից սկսվում են նույնքան գրագետ ու փաստարկված այլ առաջարկներ ու քննարկումներ։

Ինչ եմ առաջարկում. եթե ուզում ենք, որ քաղաքացու հռչակված օրը իմաստալից լինի, ապա պետք է սահմանել հանրային բանավեճի որոշակի խաղի կանոններ, և դրա առաջին քայլը պետք է անի Նիկոլ Փաշինյանն իր համախոհներին արգելելով սոցցանցերում մարդկանց հայհոյելը։ Դրանից հետո նա կունենա բարոյական իրավունք նույնը ակնկալել մնացածից։

Փաշինյանը պետք է արգելի իր պաշտոնյաների անհիմն ագրեսիվությունը և մարդկանց հրապարակավ մեղադրանքներ ներկայացնելու ու վարկաբեկելու գործելաոճը՝ ՊՎԾ պետ, ՀՔԾ պետ, Կրթության և գիտության նախարար, Մշակույթի նախարար և այլն։ Դրանից հետո նա կունենա բոլոր իրավունքներն ակնկալել նույնը իր և իր թիմի հանդեպ։

Մի բան պետք է հստակ պատկերացնել. մենք կամ ունենալու ենք հանդուրժող և քաղաքակիրթ հանրային տրամադրություններ կամ մեզ բոլորիս հաղթելու է տգետ հայհոյանքը և գավառամտությունը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»