Գիտնականները հաշվել են, թե որքան շատ մարդկանց է սպանում նստակյաց ապրելակերպը
Պարզվել է, որ ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը եւ նստակյաց ապրելակերպը կապված են աշխարհում մարդու յուրաքանչյուր տասներորդ վաղաժամ մահվան հետ, որոնց մեծ մասը կարելի է կանխել: Այդ մասին բժիշկները գրել են Journal of Epidemiology & Community Health-ում:
«Շատ բիտանացիներ գերադասում են իրենց գրեթե ամբողջ ազատ ժամանակն անցկացնել նստած կամ պառկած: Բացի դրանից, շատ մարդիկ հարկադրված են գործնականում ամբողջ օրն աշխատելու նստել գրասենյակում: Ուստի պայքարը նստակյաց ապրելակերպի դեմ կարող է մեծ օգուտ բերել երկրի հանրային առողջությանը»,- հայտարարել է Լեոնիա Էրոնը Բելֆաստի համալսարանից (Մեծ Բրիտանիա):
Օգտագործելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության հավաքած տվյալները՝ գիտնականները հաշվել են այն մարդկանց թիվը, որոնք նստակյաց ապրելակերպ են վարում, եւ հաշվարկել նրանց այն բաժինը, որն ամեն տարի վաղաժամ մահանում է շաքարախտից, ինֆարկտներից, թոքերի եւ ուղիղ աղու քաղցկեղից եւ հիպոդինամիայի հետ կապված այլ հիվանդություններից:
Ամբողջությամբ վերցված, այս խնդիրը շատ լայնորեն է տարածված Մեծ Բրիտանիայում. դրանից տուժում է մոտավորապես յուրաքանչյուր երրորդ բրիտանացին, որն ավելի քան վեց ժամ անցկացնում է համակարգչի առաջ նստած կամ բազմոցին պառկած: Այդ պատճառով նստակյած ապրելակերպի զոհերի թիվը չափազանց մեծ է. դրա հետ կապված հիվանդություններից ամեն տարի մահանում է Ալբիոնի գրեթե 70 հազար բնակիչ:
Այլ խոսքով՝ յուրաքանչյուր տասներորդ մահը Մեծ Բրիտանիայում եւ ամբողջ աշխարհում կապված է ֆիզիկական ակտիվության անբավարար մակարդակի եւ նստակյաց ապրելակերպի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին