Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, իսկ լրատվամիջոցները չեն նկատում
Շաբաթ օրը ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, որը տարածեցին լրատվամիջոցները, այն էլ այնպիսի վերնագրով, որից ընթերցողը, հեռուստադիտողը հասկանում էր, թե Սամվել Բաբայանն ընդունել է իրեն մեղսագրվող արարքը։
Իրականությունը բոլորովին այլ է։ Այդ իրականության մասին շտապեց հայտարարել Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը, շեշտելով, որ իր պաշտպանյալը կտրականապես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Ինչպես ասում են, կարճ եւ կոնկրետ։
Հետաքրքիրն այն է, որ բացի մի քանի կայքերի, այդ թվում նաեւ «Հրապարակի», «Լրագրի», «Ասեկոսեի», «Սիվիլնեթի» եւ «Ազատության», որեւէ այլ լրատվամիջոց եւ հատկապես հեռուստաընկերություն, հարկ չհամարեց տարածել Սամվել Բաբայանի պաշտպանի հայտարարությունը։
Սա, առանց չափազանցության, մեր երկրի եւ մեր երկրի լրատվամիջոցների ամոթն է։ Մի կողմ դնենք, որ դատախազության հայտարարությունը նպատակ ուներ թյուրիմածության մեջ գցել հանրությանը, բայց չէ որ Բաբայանի փաստաբանը կարեւոր հայտարարություն արեց, հակադարձեց դատախազությանը, որը չնկատելու տալն, արդեն իսկ, շատ բանի մասին է խոսում։
Նույնիսկ այս պահվածքից հետո որոշ լրատվամիջոցներ փորձում են իրենց ազատ եւ անկախ ներկայացնել, իրենց ավելի զավեշտալի վիճակի մեջ դնելով։ Այսպես, իսկապես չի կարելի։ Պարզապես ամոթ է։
Հակոբ Ասատրյան


















































Սամվել Բաբայանը չի ընդունում այն, ինչում իրեն կասկածում են. պաշտպան
Նպատակն անփոփոխ է. ոչ իշխանական ուժերի հետ կոալիցիա և Սերժ Սարգսյանի հեռացում
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ