Փնտրվում են քաղաքացիական ակտիվիստները
Կար ժամանակ, ընդ որում ոչ վաղ անցյալում, երբ մեր շուրջը պտտվում էին քաղաքացիական ակտիվիստները: Նրանք, կարծես թե, ամենուր էին: Շենք էին քանդում՝ այնտեղ էին, ծառ էին կտրում՝ այնտեղ էին, տրանսպորտ էին թանկացնում՝ դեմ էին, էլէներգիա էին թանկացնում՝ կրկին դեմ էին եւ փողոցում էին:
Հիմա նրանք չկան, անհետացել են: Ոստիկանները ներխուժում են լրատվամիջոցի խմբագրություն, իսկ նրանք չկան, ծառ են կտրում՝ չկան, շենք են քանդում՝ չկան, ոստիկաններն գործազուրկ դարձած ցուցարար են ծեծում՝ նրանք չկան, «ջուր» քրեական գործեր են հարուցվում նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ նրանք կրկին չկան:
Ավելին, լրատվամիջոցներին ուզում են իրենց զբաղեցրած տարածքներից հանել, իսկ նրանք չկան, տասը հազար մարդ են կրճատում՝ նրանք անգամ հեռվից ձեռքով չեն անում:
Կարճ ասած՝ փնտրվում են քաղակտիվիստներ:
Համառ լուրեր են շրջանառվում, որ նրանք հիմա Երեւանի եւ Գյումրիի ավագանիում են, Ազգային ժողովի պատգամավոր են, այլ պաշտոններ են զբաղեցնում եւ միայն իրենց խորը քնի ժամանակ են պայքարում ծառ կտրողների, մարդկանց անգործ թողողների, լրագրողներին ճնշողների դեմ:
Նրանք մի ժամանակ աշխատում էին Բ 26-ի անմիջական ցուցումով եւ հրահանգներով, իսկ հիմա, պատկերավոր ասած՝ Բ 26-ում են կամ եթե ավելի պարզ ասենք՝ իշխանության ներսում են եւ աշխարհին նայում են արդեն բոլորովին այլ պատուհանից: Ամեն դեպքում այս մասին ասում են երեւանյան դեռեւս չքանդված սրճարաններում:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ