Քոչարյանը կխոչընդոտի Ղարաբաղի հանձնումը
Օրեր առաջ անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ահազանգել էր. «Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու»:
«Հաջորդ առաջարկները» շատ ավելի շուտ եղան, քան սպասում էինք: Քոչարյանը մարգարե չէ, Քոչարյանը չէր տիրապետում ինչ որ կոնֆիդենցիալ տեղեկատվության (հենց գոնե այն պատճառով, որ անազատության մեջ է), բայց Քոչարյանի ասածները բառացիորեն օրեր անց դարձան իրականություն։
Քոչարյանը միակն էր, որը հաշվարկեց դա եւ միակն էր, որը հրապարակային ձեւակերպեց իր մտահոգությունը։ Անազատության մեջ գտնվող Քոչարյանը պարզվում է, շատ ավելի տեղեկացված է եւ շատ ավելի աշխատանքային մարզավիճակում է, քան ազատության մեջ գտնվող քաղաքական դաշտը եւ նրա մեծ ու փոքր լիդերները։
Համանախագահների հայտարարությամբ իրավիճակը փոխվեց։ Մենք արդեն չենք կարող ձեւացնել, թե ոչինչ չի կատարվել, թե Հայաստանում հին կյանքն է։ «Լայվերի իշխանությունը» հասավ տրամաբանական հանգրվանի. միջազգային հանրությունը ստիպում է նստել բանակցությունների՝ կոնկրետ օրակարգով ու կարգավորման կոնկրետ շրջանակներում։
Ու հիմա ամիսներ ի վեր ձգվող հարցերը նոր սրություն են ստանում. արդյո՞ք, Քոչարյանի բանտարկությունը հենց Ղարաբաղի հարցի համատեքստում չէ, արդյո՞ք, Քոչարյանին մեկուսացնելը հենց այդ նպատակի համար չէ։ Արդյո՞ք, «սահմանադրական կարգի տապալման» եւ Սիլվայի անհեթեթությունների՝ Ջհանգիրյանա-ՀՔԾ-ական սցենարը հենց Ղարաբաղի հարցի համատեքստում չէ՞։
Սրանք շատ կոնկրետ հարցեր են, որոնք վաղը ստանալու են կոնկրետ պատասխաններ։ Հանրությունը պահանջելու է այս հարցերի պատասխանները։ Լայվերով խաղաղություն եւ առավել եւս պատերազմ չես կարող շահել։
Անազատության մեջ գտնվող Քոչարյանն ասում է, որ ինքը խանգարելու է Ղարաբաղի հանձնումը, որտեղ էլ որ լինի։ Պատմական տրամաբանությունը հուշում է, որ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ։ Մեզ սպասում է ծանր փուլ, ամենեւին՝ ոչմանկապատանեկան։
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում