Տնտեսական հեղափոխությունը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին էին
ԱԺ-ն ընդունեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Այն ընդունվեց բուռն, երկարատեւ, եւ որ ամենակարեւորն է՝ «դուխով» ծափերով: Նիկոլ Փաշինյանն էլ ոգեւորվելով ծափերից հայտարարեց, թե երկրորդ քայլերթն է կազմակերպում, որի նպատակը տնտեսական հեղափոխությունն է:
Անցած ամիսներին տնտեսության բնագավառում, առանց չափազանցության զրոյական դրական տեղաշարժ, ոչ մի քայլ, որը հույս կտա, որ մոտ ապագայում տեղաշարժեր են լինելու, եւ այսքանից հետո խոսում են հեղափոխության, տնտեսական հեղափոխության մասին:
Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինայնն արդեն իսկ հեղափոխության հաղթանակի պատասխանատու նշանակեց ժողովրդին: Արդեն իսկ պարզ է՝ կենսամակարդակի աճ չլինելու դեպքում մեղավորն արդեն իսկ պարզ է՝ ժողովուրդն է:
Ընդհանրապես, տնտեսական հեղափոխության մասին չեն խոսում, այլ կոնկրետ քայլեր են անում: Հայաստանում տնտեսական հեղափոխություն եղավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, երբ սկսած 2001 թվականից մինչեւ 2008-ը տնտեսությունն աճում էր երկնիշ թվերով:
Ի դեպ, այդ տնտեսական հեղափոխությունից ոչ առաջ, ոչ էլ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը տնտեսական հեղափոխությունից չէր խոսում, քանի որ տնտեսությունն այն ճյուղն է որը կոնկրետ գործողություններ է սիրում, եւ ոչ թե կարգախոսեր եւ կոչեր:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում որեւէ մեկից ունեցվածք չէին ուզում խլել եւ մտադրություն էլ չունեին, իսկ ներդրումների ծավալներն էլ աճում էին ոչ այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը գեղեցիկ եւ լավ ելույթներ էր ունենում, այլ որովհետեւ կոնկրետ քայլերով եւ գործողություններով տնտեսություն էր զարգանում:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը