Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը

Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Ի՞նչ է կատարվում Հայաստանում-3

«Ոչանտարբերների» հանրություն

Հայկական էլիտաները ճշնող մեծամասնությամբ արևելյան արժեհամակարգի կրողներն են՝ իշխանության կողքին միշտ տեղավորվելու չթաքցվող ձգտումով։ Նրանք չեն օգնում իշխանություններին՝ երկրի առաջընթացի հարցում, նրանք ուղղակի տեղավորվում են իշխանության կողքին։ Այդպես եղել է միշտ։ Եվ հիմա էլ սահուն կերպով ընթանում է համամարդկային արժեքներով սկսված հեղափոխության հայաֆիկացումը։

Անձնական շահ, խոնարհում, «սկզբունքների» ճկունություն, փափուկ հանգրվանի փնտրտուք։ Այս պրոցեսի մեջ են, ըստ էության, բոլոր էլիտաները՝ ֆինանսական, տնտեսական, ռեգիոնալ, մշակութային և այլն։ Պրոցեսը գնում է սահուն, որովհետև խրախուսվում է իշխանության կողմից։ Այս էլիտաներից առաջադիմության և զարգացման ռեսուրս ակնկալել իրատեսական չէ։

Կա խոշոր տնտեսական էլիտա, որի ներկայացուցիչները (անկախ ունեցած կապիտալի աղբյուրից և օրինականության աստիճանից) ունեն մեկ ցանկություն՝ օր առաջ պայմանավորվել իշխանությունների հետ և շարունակել հանգիստ վայելել. մոտավորապես «զիջումներ խաղաղության դիմաց» բանաձևով։ Թե ինչ տեսք, ինչ ծավալներ են կրում այդ զիջումները, գիտեն միայն իրենք և իշխանությունները, բայց այն, որ երկուստեք նման ցանկություն կա, կարծես թե երևում է։

Կա գիտամշակութային էլիտա, որը հանրահայտ Ֆունտի նման է, միայն տարբերությամբ, որ ոչ թե նստել է, այլ լռել. լռել է բոլոր իշխանությունների օրոք՝ կոմունիստների, Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի, հիմա էլ՝ Փաշինյանի օրոք։ Իհարկե, կա տարիք, սերնդափոխոթյուն, բայց «շկոլան» շատ ամուր է դրված, և նրանք մեծ մասամբ վիրտուոզ տիրապետում են լռելու արվեստին։ Նրան այնքան են կատարելագործվել լռելու մեջ, որ նույնիսկ իրենց վերաբերող, իրենց առնչվող հարցերի մասին են լռում, երբ ուղիղ հարցնում ես՝ կարծիք, տեսակետ, լուծում։ Նման իրավիճակների համար կա մի ունիվերսալ ձևակերպում՝ «անհրաժեշտ է պետական աջակցություն»։ Թե դա ի՞նչ է՝ որքա՞ն, ինչի՞ համար, ի՞նչ տեսքով, ի՞նչ արդյունքի համար և այլն՝ անպատասխան հարցեր են։

Հասկանալի է, որ այստեղից ևս ակնկալել համապետական, համահասարակական, համազգային, համամարդկային խնդիրների շուրջ որևէ առողջ տեսակետ՝ ուղղակի անիմաստ է։

Եվ պատահական չէ, որ մենք չգիտենք, թե ինչպիսի՛ գիտություն ենք պատկերացնում, ինչպիսի՛ կրթություն, ինչպիսի՛ մշակույթ, ինչպիսի՛ն է մեր հարաբերությունների համակարգը մեր հարևանների հետ, ինչպե՛ս ենք պատկերացնում Արցախի խնդրի լուծումը և այլն։

Եվ վերջապես ձևավորվում է նոր իշխանական էլիտա։ Արժեհամակարգային մեծ տարբերություններ չկան՝ կսկսվի լավ սենյակից ու կընթանա՝ նոր կահույք, բրենդային հագուստ, լավ մեքենա, լավ համար, լավ տուն, լավ փայ և այլն։ Նրանք, ովքեր սրա կրողը չեն լինի, դուրս կգան, կօտարվեն։ Ձևավորման ճանապարհն էլ նույնն է՝ սկզբում սեղանային-քեֆային՝ թիմ, չդադարող քեֆերի մշակույթ, հավատարմության երդումներ, ընթացքում ներսում ազդեցության մեծացման կռիվներ, ավելի ռացիոնալները կսկսեն փող աշխատել և այլն։ Սրա գաղափարական հիմնավորումը դրվել էր ամիսներ առաջ՝ սևի ու սպիտակի բաժանումով։ Դուք և մենք-ի։ Դրա շարունակությունը մենքի ավելի մենքն է, հետո՝ ավելի, ավելի և այլն։

Նախկին և առկա էլիտաների որակը մեզ հետաքրքիր է այն պարզ պատճառով, որ ժողովուրդներին դեպի հաջողություն, դեպի կրթում և զարգացում տանում են էլիտաները։ Նրանք են պատասխանատու ժողովուրդների մեջ առողջ տարրի, արժեհամակարգերի և պետականության գաղափարի մշտական ներարկման համար։ Եվ այս առումով ունենք չափազանց լուրջ մտահոգվելու հիմնավոր պատճառներ։

Հիմա անելիքի մասին

Ի՞նչը կարող է հակազդել Հայաստանում էլիտաների սնանկության, նոր վոժդիզմի, Հայաստանի հերթական արևելականացման պրոցեսներին։

Այսօր կան մեծ թվով մարդիկ, ունակ՝ առողջ մտածելու, որոնք անհանգստացած են հնարավոր զարգացումներով, որոնք ունակ են իրականությունն ինքնուրույն գնահատելու։ Այդ մարդկանց քանակը սպասվածից շատ է և կախված չէ տարիքից, սեռից, մասնագիտությունից, կուսակցական պատկանելությունից։ Նրանք դուրս են հեղափոխություն-հակահեղափոխություն տիրույթից, ավելի լայն են տեսնում պրոցեսները, Հայաստանին ու աշխարհին նայում են ավելի սթափ հայացքով։ Հենց այս մարդկանց առկայությունն է, որ հնարավորություն է տալու՝ լուծել Հայաստանյան նոր հանրային էլիտայի ձևավորման խնդիրը։ Այս մարդիկ գտնվում են բիզնեսում, դպրոցում, բուհում, գյուղում, բանկերում՝ ամենուր։

Այս մարդիկ ցաքուցրիվ են, գրեթե չունեն արտահայտվելու խողովակներ, չունեն լսելի դառնալու հնարավորություն և հաճախ նույնիսկ դժվարանում են իրենց անհանգստություններն ու առաջարկները հստակ ձևակերպել։ Պայմանականորեն սա կոչում ենք՝ «ոչանտարբերների հանրություն»։

Եվ հենց այստեղ է արևելյան գավառականությունից առողջ պետություն ստեղծելու ռեսուրսը։ Ուրեմն ձևակերպում ենք խնդիրը՝ նոր հանրային վերնախավի ձևավորումը, որի ձայնը օր օրի պետք է դառնա ավելի վստահ ու ավելի համոզիչ։ Նոր հանրային էլիտայի պոտենցիալ ներկայացուցիչներից շատերը կարող են այս պահին լայն հանրությանը հայտնի չլինել, բաց նրանք ամեն օր անում են իրենց աշխատանքը և անում են լավ՝ առանց պաթոսի։

Ուղղակի պետք է մի պահից շատ ակտիվ սկսել «մեծ թոշակի» փուլը, ու հանրային կյանքն ազատել սպառված և ասելիք չունեցողներից՝ լինեն դրանք հների, թե լայվերի դասից։ Թե ինչպե՞ս դա անել՝ արդեն տեխնոլոգիական մանրամասներն են՝ լայն քննարկման համար անհետաքրքիր։ Սա կոնկրետ աշխատանք է, որն արվելու է անպայման, քանի որ Հայաստանը չունի ևս մեկ անգամ լճանալու ռեսուրս։ Ավելի քան հնարավոր է, որ գործընթացում ժամանակի ընթացքում կներգրավվեն այսօր իշխանության դաշտում գործող առավել ընդունակ և անկախ մտածող մարդիկ, որոնց ռեսուրսները նույնպես պատշաճ կերպով չեն օգտագործվում, և որոնք նույնպես կանգնած են լճացման ու համահարթեցման վտանգի առաջ։

Մեր ժողովրդին, այս հասարակությանը նոր ասելիք է պետք, նոր տեսլականներ, նոր փարոսներ։ Հակառակ դեպքում՝ ո՛ր խնդրին նայում ես, մենք ասելիք ու պատկերացում չունենք կամ եղածը չափազանց պարզունակ է։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»