Բոլշեւիկները, «նեոլիբերալները» եւ ամբոխները խելագարված
Դեռ դպրոցական տարիներից եթե ոչ շատերիս, ապա ոմանց մոտ հարց էր առաջանում, թե այդ ի՞նչ էր տեղի ունենում հայ բոլշեւիկների հետ, որոնք թողած Հայաստանը, պայքարում, կռվում էին Ադրբեջանում սոցիալիստական կարգեր հաստատելու համար, ապրում այդ մտքով եւ երազանքով, զոհվում այդ մտքով եւ երազանքով:
Մենք չգիտենք որեւէ վրացու, ադրբեջանցու, որը Ռուսաստանում կամ մեկ այլ երկրում կռվել է այդ երկրում բոլշեւիկների կամ սոցիալիզմի հաղթանակի համար:
Մենք այդ հարցի պատասխանը չէինք ստանա, եթե չլինեին վերջին իրադարձությունները, երբ ինչեր ասես, որ չարեցին ամբոխները խելագարված: Մենք հասկացանք, թե ինչպես էին քսանականներին մատնում իրենց համագյուղացուն, դրկից հարեւանին, ինչպես էին երեսունականներին մատնագրեր գրում, ինչպես էին հրճվում Թուրքիայում եւ Ադրբեջանում բոլշեւիկների հաղթանակներով:
Ադրբեջանում մի քանի օր առաջ փոքրիկ հանրահավաք տեղի ունեցավ: Հետաքրքիրն այն է, որ այդ հանրահավաքը ոչ այնքան ոգեւորություն առաջացրեց Ադրբեջանում, որքան Հայաստանում:
Այնպիսի տպավորություն էր, որ ոմանք հնարավորության դեպքում կնետվեին Բաքու, մասնակցելու այդ հանրահավաքին եւ կպայքարեին հանուն «ժողովրդավարական» Ադրբեջանի:
Երբ կարդում ես ՀՀ որոշ քաղաքացիների, անգամ քաղաքագետների, «քաղաքական գործիչների» ասածները Բաքվի այդ փոքրիկ հանրահավաքի վերաբերյալ, երբ տեսնում ես նրանց ոգեւորվածությունը, հասկանում ես, թե ինչու էին անցած դարի քսանականներին հայերը պայքարում եւ երազում սոցիալիստական Ադրբեջանի մասին:
Եւ նրանց մտքով անգամ չի անցնում մտորել, թե այդ ամենից ի՞նչ օգուտ, ի՞նչ շահ ունի իրենց պետությունը: Անգամ օտարազգի Լապշինն է այդ ոգեւորվածներին զգոնության կոչ անում, հուշում, որ առաջնորդվենք մեր շահով:
Այդ ոգեւորվածներին չի էլ հետաքրքրում, թե Ալիեւի ընդդիմադիրներն ինչ տեսակետ, դիրքորոշում ունեն Արցախի հարցում, հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում: Նրանք թքած ունեն այդ «մանր» հարցի վրա, ինչպես նրանց պապերը եւ մեծ պապերը հարյուր տարի առաջ, որոնք քարոզում էին, որ եղբայրացած ժողովրդների համար որեւէ նշանակություն չունի, թե Արցախը Ադրբեջանում կլինի, թե Հայաստանում:
Իսկապես, ինչեր ասես, որ չեն անի ամբոխները խելագարված:
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում