Իսրայելի խորհրդարանը լուծարվում է, գարնանը տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Իսրայելի իշխող խորհրդարանական կոալիցիան որոշում է կայացրել խորհրդարանի լուծարման մասին, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2019 թվականի ապրիլին, տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
Ինչպես գրում է աղբյուրը, իրադարձությունները նման ընթացք ստացան այն բանից հետո, երբ «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարեց, որ դեմ կքվեարկի Հարեդի ուղղության հուդայականությանը հարող հրեաներին իսրայելական բանակ զորակոչելու մասին որոշմանը, ինչը տարաձայնությունների տեղիք տվեց կոալիցիայի ներսում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ արտահերթ ընտրությունները կկայանան գալիք տարվա ապրիլի 2-ին կամ 9-ին:
Նշենք, որ Հարեդի ուղղությանը հարող հրեաները բարձրագույն կրոնական դպրոց ընդունվելու դեպքում ազատվում էին պարտադիր զինվորական ծառայությունից:
Իսրայելում կրոնական այս համայնքի շահերը հիմնականում ներկայացնում են ծայրահեղ կրոնապաշտ ու պահպանողական քաղաքական ուժեր, որոնք դեմ են արտահայտվում պետական քաղաքականության մեջ հրեաների սուրբ գրքի՝ Թորայի պատվիրաններից շեղվելուն: Այդ համայնքի ներկայացուցիչ հրեա պատգամավորները նաև հիմնականում չեն զբաղեցնում նախարարի պաշտոն:


















































Միացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու
Հրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ է
Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
Իսրայելի նախագահն առցանց ռեժիմով հեքիաթներ է կարդում երեխաների համար
Քաթարն իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին պաղեստինցիներին 480 մլն դոլար կհատկացնի