Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը

Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

ԱԱԾ-ին խորհուրդ տվող եւ 16 տարեկան պատանուն ծեծող Երանոսյանների պաշտպան բլոգերը

37 թիվը միայն Ստալինով, Բերիայով եւ Եժովով գլուխ չէր գա, եթե չլիներ «գործ տվողների» եւ մատնիչների հսկա բանակը: Սա անհերքելի փաստ է:

Հայաստանում էլ գաղջ մթնոլորտ չէր հաստատվի, արտագաղթն էլ այս տեմպերի չէր հասնի միայն ՀՀԿ-ի ջանքերով, եթե չլիներ նրանց տարատեսակ ծառայություններ մատուցողների, բարեբախտաբար, դեռ փոքրիկ բանակը, որոնց կարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ, այսպես կոչված, բլոգեր Տիգրան Քոչարյանն է:

Ջրառատում տեղի ունեցածն արդեն հայտնի է բոլորին: ՀՀԿ-ական գյուղապետը, նրա ազգական Երանոսյան եղբայրները ծանր են տարել այն փաստը, որ համագյուղացիները համարձակվել են մասնակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպմանը:

Սկզբում սպառնալիքներ են հնչեցրել, հայհոյել, հետո արդեն ատրճանակ պարզել, կրակել, վնասազերծվել: Երկու օր անց էլ ստահակները հարձակվել են 16-ամյա պատանու վրա, իսկ երբ նրան ցանկացել են օգնել հարազատներից երեքը, գյուղապետարանից դուրս է վազել ինքնաձիգով, դանակներով, լոմերով զինված մի հրոսակախումբ եւ հարձակվել նրանց վրա, ինչի հետեւանքով չորս հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ նրանցից մեկը նույնիսկ հրազենային վնասվածք:

Եւ այսքանից հետո դեռ գտնվում են ցինիկներ, որոնք կանգնում են ստահակների կողքին, հրապարակավ քննադատում եւ մեղադրում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին եւ Ջրառատի ակտիվիստներին: Մարդ որքա՞ն ընկած պետք է լինի, ինչ բարոյական աստիճանի վրա պետք է լինի, որ կանգնի Երանոսյան եղբայրների կողքին:

Բլոգեր Տիգրան Քոչարյանը, որը սիրում է ինքն իրեն Փիղ անվանել, ոչ միայն դարձել է Երանոսյանների պաշտպանը, այլ նույնիսկ հայտարարում է, թե ՕՐՕ դաշինքի նպատակը Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներ ու անկարգություններ կազմակերպելն է:
Այս երիտասարդը, որը հինգ տարի առաջ դատական հայց էր ներկայացրել թերթերից մեկի դեմ, իբր իրեն զրպարտելու եւ վիրավորելու համար, հիմա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին ներկայացնում է անհիմն մեղադրանքներ, փորձելով հնարավորին չափ լավ լիզել ՀՀԿ-ի առաջնորդների կոշիկները:

Այս չկայացած երիտասարդն առիթը բաց չի թողնում անգամ վիրավորել Սերժ Թանկյանին եւ Արսինե Խանջյանին: Այստեղ չես կարող չասել՝ այսքան երիտասարդ ու այսքան … Ի դեպ, արդեն հեռավոր, բայց անցյալ չդարձած 37-ին հայտնի գործիչներին, գրողներին, գիտնականներին վիրավորում էին հենց անհայտ եւ մեծ նկրտումներունեցող միջակ երիտասարդները:

«Խիպիշ» բառն օգտագործող անմակարդակ բլոգերը չի դիմացել եւ վիրավորել է մեր հերսներից մեկին՝ Սամվել Բաբայանին՝ նրան եւս անհիմն մեղադրանքներ ներկայացնելով: Զարմանալու կարիք չկա: Ժամանակին գտնվում էին այլ փղիկներ, որոնք վիրավորում եւ անհիմն մեղադրանքներ էին ներկայացնում ժամանակի հերոսներին, ակնկալելով, որ Ստալինը կշոյի իրենց գանգուրները:

Հուզախառն այս փղիկը չի դիմացել եւ կրկին դատարկ եւ անհիմն մեղադրանքներ է ներկայացրել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությանը:

Այս անխոնջ բլոգերն ԱԱԾ-ին առաջարկում, ավելի ճիշտ խորհուրդ տալիս մեծ ուշադրություն դարձնել Րաֆֆիի անվտանգության ապահովմանը: Պարզ է, որ բլոգերն այս խորհրդով, փորձ է անում սարսափի մեջ գցել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց ոչ Րաֆֆի Հովհաննիսյանն է վախի մեջ ապրում, ոչ էլ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մյուս առաջնորդները: Այնպես որ, այս հնարքը եւս չի աշխատի:

Եւ ամենավերջում ցանկանում ենք հատուկ շեշտել, որ 16-ամյա պատանու վրա զենք պահողներին, նրան մարմնական վնասվածք պատճառողներին, նախընտրական հանդիպման մասնակիցներին սպառնոցողներին, ակտիվիստների վրա կրոկողներին եւ Երանոսյան եղբայրներին աջակցողներին հանրությունը մի այլ կարգի է վերաբերվում: Հետո չասեք, թե չենք շեշտել այդ մասին:

Top-News.am