Մեր նախընտրական պոպուլիզմին անգամ Բենդերը կնախանձեր
Քարոզարշավի շրջանակներում մարզեր կատարած իր այցելության ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է տնտեսական հեղափոխության և ծայրահեղ աղքատության վերացման մասին։
Իհարկե հրաշալի մտքեր է հնչեցնում Նիկոլ Փաշինյանը․ ոչ միայն ծայրահեղ աղքատության, այլև համատարած աղքատության վերացումը բոլորիս երազանքն է։
Սակայն «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը ոչ մի կերպ չի մեկնաբանում, թե ինչպես է պատրաստվում իրականացնել այդ տնտեսական հեղափոխությունն այն պարագայում, երբ իր իշխանության 6 ամիսների ընթացքում երկիրը միայն հետընթաց է արձանագրել տնտեսական ցուցանիշներով։
Այդ վեց ամիսների ընթացքում խոստացված ներդրումների գոնե մեկ տոկոսը չի մտել Հայաստան, փոխարենը փակվում են տարատեսակ գործող բիզնեսներ՝ տաքսի սերվիսներից մինչև ռեստորաններ ու խանութ-սրահներ, դեռ քանի քանիսն էլ մի կերպ են գոյություն քարշ տալիս՝ որևէ փոփոխության հույսով։
Հարկային այն քաղաքականությունը, որը որդեգրվել է «Նոր Հայաստանում» չի՛ տանելու տնտեսական զարգացման ճանապարհով, այս փուլում պետական համակարգից համատարած կրճատումները չե՛ն զարգացնելու երկիրը ո՛չ տնտեսապես և ո՛չ էլ առավել ևս նպաստելու են երկրում աղքատության նվազեցմանը, այլ հակառակը։
Այդքան շահարկվող աշխատավարձերի սպասվելիք բարձրացումը արվելու է միայն այլ աշխատակիցների կրճատման հաշվին, դա որևէ կապ չունի տնտեսության զարգացման հետ։
Խնայողությունների հաշվին է 10 հազար դրամով բարձրացվելու նաև որոշ քաղաքացիների թոշակները, իսկ դա ամենևին տնտեսության զարգացում չէ։
Տնտեսությունը զարգանում է նախևառաջ ներդրումների հաշվին, որը կլինի միայն հարկային բարենպաստ պայմանների դեպքում։ Իսկ թե որքանո՞վ է Հայաստանը ներդրումների համար գրավիչ երկիր, գիտի նույնիսկ դպրոցական երեխան։
Պոպուլիզմը և հատկապես նախընտրական պոպուլիզմը այն աստիճանի լայն տարածում է ստացել վերջին շրջանում, որ Օստապ Բենդերը պարզապես կնախանձեր։ Մնում է միայն հայտնի ֆիլմի ոգով մի օր Տիգրան Ավինյանը Նիկոլ Փաշինյանին հարցնի՝ իսկ ո՞ւր են բաժնետիրական ընկերություններն իրենց խառը կապիտալով։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)