Ավստրալիայում շոգի պատճառով հարյուրավոր թռչող աղվեսներ սատկել են
Ավստրալիայում ուժեղ շոգի պատճառով հարյուրավոր թռչող աղվեսներ սատկել են, հայտնում է ABC-ն:
Հեռուստաալիքը հաղորդում է, որ երկրի հյուսիսում օդի ջերմաստիճանը մի քանի օր գերազանցում է 40 աստիճանը, ինչի հետեւանքով հարյուրավոր թռչող աղվեսներ սատկել են:
Բացի այդ, Քվինսլենդ նահանգի առողջապահության վարչության ներկայացուցիչ Ռիչարդ Գերի խոսքով, եղանակի պատճառով կենդանիները կորցրել են կողմնորոշումը եւ սկսել են մարդկանց հարվածել: Ի տարբերություն չղջիկների, թռչող ավեսները էխոլոկացիայի չեն տիրապետում:
«Վերջին 24 ժամվա ընթացքում մենք աղվեսների բազմաթիվ կծոցներ ենք արձանագրել: Սովորաբար մենք տարեկան 30-40 կծոց եւ քերծվածք ենք գրանցում, իսկ վերջին 24 ժամում 7 ենք արձանագրել», — ասել է նա:
Իր հերթին news.com.au լրատվական պորտալը հայտնում է, որ կիրակի օրվանից 3,500 թռչող աղվեսներ են սատկել:


















































«Այլմոլորակային» մողեսները հարձակվել են ամերիկացիների վրա
Քենիայի արգելոցում լուսանկարիչը ֆիքսել է ընձառյուծների «ակրոբատիկ հնարքները» (լուսանկարներ)
Մեդուզային օդ նետող դելֆինը դարձել է համացանցի աստղ (տեսանյութ)
WWF-Հայաստանը «Արևիք» ազգային պարկում ընձառյուծ է լուսանկարել
Ալյասկայում որմզդեղնը տապից պաշտպանվելու հիանալի միջոց է գտել (տեսանյութ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ