Քենիայի արգելոցում լուսանկարիչը ֆիքսել է ընձառյուծների «ակրոբատիկ հնարքները» (լուսանկարներ)
Քենիայի արգելոցում 61-ամյա ամերիկացի լուսանկարիչ Տրիշ Հեննեսին կարողացել է ֆիքսել երկու ընձառյուծի «ակրոբատիկ հնարքները», գրում է Daily Mail-ը:
Էպիկական լուսանկարներում ընձառյուծները, որոնք եղբայրներ են, ցատկում են միմյանց վրայով, ակրոբատիկ հնարքներ անում՝ խաղալով միմյանց հետ:
Լուսանկարչի խոսքով՝ ընձառյուծներին ֆիքսել է դեռևս հունիսին՝ Քենիայի Սամբուրու Ազգային արգելոց այցելության առաջին օրը:
Նրա խոսքով՝ սկզբում կենդանիներն իրեն աննշմարելի վայրում՝ թփուտների մեջ են թաքնված եղել, բայց քիչ հետո դուրս են ցատկել, բարձրացել են ժայռի գագաթին և իսկական «շոու» են կազմակերպել իր համար:
«Առաջին լուսանկարներն անելուց հետո, հուզմունքից լաց եղա: Դա իսկական պարգև էր ինձ համար»,- հայտնել է լուսանկարիչը և հավելել, որ այդ լուսանկարներն իր աշխատանքների մեջ ամենասիրելին են:


















































«Այլմոլորակային» մողեսները հարձակվել են ամերիկացիների վրա
Մեդուզային օդ նետող դելֆինը դարձել է համացանցի աստղ (տեսանյութ)
WWF-Հայաստանը «Արևիք» ազգային պարկում ընձառյուծ է լուսանկարել
Ալյասկայում որմզդեղնը տապից պաշտպանվելու հիանալի միջոց է գտել (տեսանյութ)
Օդանավից տեսանկարել են հրաբխի ժայթքումը (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը