Մանդարինի օգտակար ու բուժիչ հատկությունները և հակացուցումները
Մեկ մանդարինը պարունակում է շատ կալցիում (26մգ), ֆոսֆոր (12մգ), որոնք ամրացնում են ոսկորներն ու ատամները, ինչպես նաև մագնեզիում (8մգ), որն ազատում է նյարդային լարվածությունից: Մանդարինի կեղևը պարունակում է սալվեստրոլ Q40, որը 9%-ով իջեցնում է ուռուցքային հիվանդությունների հավանականությունը: Ցիտրուսային մրգերի և հատկապես մանդարինի բարձր ալերգիկ հատկանիշներիի մասին լուրերը չափազանցված են:
Իրականում հավկիթը, ձկնեղենը, գետնանուշն ավելի վտանգավոր են այս առումով: Մանդարին խորհուրդ չի տրվում մինչև մեկուկես տարեկան երեխաներին, ինչպես նաև հղիության վերջին շրջանում գտնվող կանանց՝ երեխային ալերգիայից պաշտպանելու համար:
Մանդարինի ընդունումը պետք է սահմանափակել ստամոքսահյութի բարձր թթվայնության և ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում: Քաղցր տեսակները խորհուրդ չի տրվում շաքարային դիաբետի դեպքում: Շատ օգտակար է տան օդը մանդարինի բույրով օծելը:
Վերցրեք մանդարինի եթերայուղ և օգտագործեք այն տանը: Այն բարձրացնում է տրամադրությունը, և որքան էլ անհավանական թվա, լավացնում է նյութափոխանակությունը և մարսողությունը, փակում ախորժակը: Սեզոնային վարակների դեպքում օգտագործեք մանդարին:
Մրսածության և հարբուխի դեպքում, որպես բնական հակազդիչ, հարկավոր է ընդամենը 3-4 մանդարին ուտել: Այն հարուստ է բիոֆլավոնոիդով, որը նպաստում է C վիտամինի լավ յուրացմանը:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել