Քաղաքական դաշտի նոր պատկերը
Հայաստանյան քաղաքական դաշտը նոր ուրվագիծ, նոր պատկեր է ձեռք բերում: Հունվարի 17-ին միանգամից երկու կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան, որոնք էական ազդեցություն են ունենալու առնվազն ընտրական ամբողջ գործընթացի վրա:
Այսպես, նախ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու եւ լայն դաշինք ստեղծելու մասին: Ժամեր անց համագործակցության մասին հայտարարեցին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները:
Ավելորդ չէ նշել, որ հենց նույն օրը, մինչ համագործակցության մասին հայտարարելը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որը նախօրեին հանրությանը տեղեկացրել էր, որ շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձեւավորելու համար համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք:
Արդեն իսկ պարզ է, որ այս դաշինքը, որը դեռ համալրում կունենա, ընտրություններից առաջ չի հայտնվի Գագիկ Ծառուկյանի կողմից ձեւավորվող դաշինքում: Այս երկու ուժերը ընտրություններին կգնան առանձին: Իսկ թե որ ուժերը կհայտնվեն Գագիկ Ծառուկյանի դաշինքում, պարզ կլինի առաջիկա տասն օրերի ընթացքում:
Ակնահյտ է նաեւ, որ ընտրություններին առանձին կմասնակցեն Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ին՝ նախկին ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն: Չմոռանանք նաեւ, որ ավելի վաղ դաշինք ստեղծելու մասին հայտարարել էին «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Քաղաքական դաշտի նոր ուրվագծում արդեն իսկ պարզ երեւում է, որ ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու է կառավարող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, բայց դեռ բաց է մնում մի կարեւոր հարց: Դեռ պարզ չէ, թե ով է գլխավորելու ՀՀԿ-ի ցուցակը, ով է լինելու այս կուսակցության դեմքը: Բոլոր ոլորտներում անհաջողություններ արձանագրած, բայց իշխանությունը պահել ցանկացող կուսակցությունն այս հարցում դեռ չի կողմնորոշվել: Ընդգծենք սակայն, որ այս կուսակցության համար բավական որոշիչ է լինելու, թե ում դեմքով է գնալու ընտրություններին:
Առաջիկա մեկ կամ երկու շաբաթների ընթացքում վերջնական որոշում կկայացնեն քաղաքական դաշտի մյուս դերակատարները եւ քաղաքական դաշտը բոլորովին նոր պատկեր կստանա, որից հետո ամբողջ թափով կսկսվի ընտրարշավը, որին կհաջորդի քվեարկությունը, եւ լավ կլինի, եթե այդ օրը ՀՀ քաղաքացին ընտրատեղամաս գնա այն գիտակցմամբ, որ իր քվեն շատ ավելի մեծ ուժ ունի, քան ցանկացած փամփուշտ:
Գագիկ Մարտիրոսյան


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ