Պարզվում է Բելառուսի հետ հիասքանչ հարաբերություններ ունենք
Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում Երեւանի եւ Մինսկի միջեւ «փոխհրաձգությանը» նշել է, թե չի համարում, որ Բելառուսի հետ կրքերը բորբոքվել են, որ հիմա էլ հանդարտվեն:
Հետաքրքիր է, ուրիշ էլ ի՞նչ պիտի լինի, որ վարչապետի պաշտոնակատարը հարաբերությունները լարված համարի: Մի՞թե հարաբերությունների սրում ու լարվածություն չէ, երբ գործընկեր երկրի արտաքին գերատեսչությունը հեգնանքախառը հայտարարություն է տարածում ՀՀ վարչապետի արած հայտարարությանը, թե պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներից:
Մի՞թե լարվածություն չէ, երբ վարչապետի պաշտոնակատարին մեղադրում են միջպետական հարաբերություններում արարողակարգի ու էթիկետի միանգամայն հստակ նորմերին չտիրապետելու մեջ եւ նրան որակում «միջազգային դատախազ»:
Մի՞թե լարվածություն չէ, երբ ընդամենը մեկ օր հետո գործընկեր պետության նախագահը իր երկրում ընդունում է Ադրբեջանի նախագահին եւ նրան դիմավորում «Բելառուսը ձեզ սպասում էր» խոսքերով:
Մի՞թե լարվածություն չէ, երբ Ադրբեջանն ու Բելառուսը հայտարարում են, թե Բելառուսը եւ Ադրբեջանը բելառուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման մասին գործարք են նախապատրաստում:
Մի՞թե լարվածություն եւ վատթարացում չէ, երբ Բելառուսը չի թաքցնում, որ սպասում է Ադրբեջանի ՀԱՊԿ-ում հայտնվելուն:
Տարօրինակ ժամանակներ են, որտեղ առողջ տրամաբանությունը, կարծես թե, տեղ չունի: Ի վերջո, հալվա, հալվա ասելով բերանդ չի քաղցրանա:
Անահիտ Հարությունյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)