«Տասներկուերորդ» քաղաքական ուժի պահանջ
Հայտնի են դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից 11 քաղաքական ուժերը և նրանց համամասնական ցուցակները: Հետևությունը մեկն է. անհրաժեշտ է նոր 12-րդ քաղաքական ուժը։
Հիմա բավական տարօրինակ եւ միաժամանակ անհասկանալի իրավիճակ է: Խաղից դուրս է մղվում Հայաստանի բնակչության մի ստվար զանգված. նրանք, ովքեր դեմ էին արդեն վաղուց լճացած նախկին իշխանություններին, եւ ովքեր այսօր խորը հիասթափություն են ապրում և իրական վտանգներ տեսնում ներկայի մեջ։
Արտահերթ ընտրություններին, մեծ հաշվով, մասնակցում է երկու ուժ՝ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը»՝ իր արբանյակ ուժերով, որոնք այսպես կամ այնպես իրենց աջակցությունն են հայտնել Փաշինյանին կամ հայտնել, որ պայքարելու են ՀՀԿ-ի դեմ եւ այդ նույն ՀՀԿ-ն:
Սա աբսուրդ է մի պետության համար, որը գտնվում է հնարավոր պատերազմի շեմին, տնտեսական կոլապսի շեմին, Իրանի եւ Թուրքիայի հարեւանությամբ՝ արտագաղթման ռեժիմում։
Արդեն այսօր՝ արտահերթ ընտրություններից առաջ է զգացվում «Տասներկուերորդ» քաղաքական ուժի անհրաժեշտությունը, իսկ արտահերթից հետո, մի շարք հասկանալի պատճառներով այդ քաղաքական ուժի անհրաժեշտությունն էլ ավելի ակտուալ է դառնալու: Այն ուժի, որը կբերի քաղաքական նոր մշակույթ, որը համարձակորեն քննարկման կդնի երկրի առջեւ դրված բոլոր հիմնախնդիրները եւ կառաջարկի լուծման իր տարբերակները, եւ ոչ թե կանի հերթական պոպուլիստական հայտարարությունները, որով լեցուն է այժմ Հայաստանի գոյություն չունեցող քաղաքական դաշտը կամ պսեվդոքաղաքական դաշտը:
Տասներկուերորդ քաղաքական ուժը չպետք է լինի նեղ, մեկ կուսակցության շրջանակներում ինչ որ հերթական միավոր։ Հակառակ դեքպում դա չի լինի նորը, թարմը, համախմբողը։
Մեզ պետք է, կոպիտ ասած, «վերկուսակցական» քաղաքական ուժ. տեսակետների եւ մոտեցումների առատությամբ, բայց, որը կունենա ամրագրված ընդամենը 3-4 սկզբունք՝ Արցախն ու երկրի անվտանգությունը սակարկման թեմա չէ, տնտեսությունը կարող է աճել միայն գրագետ տնտեսական քաղաքականության դեպքում, թմբուկին փոխարինում է աշխատանքը՝ միայն այդպես է հնարավոր է ունենալ արդյունք։
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում