«Հյուսիս-Հարավ» ճանապարհը չի համապատասխանում սահմանված որակական չափանիշներին. Փաշինյան
Մենք խնդիր ունենք «Հյուսիս-Հարավ» ճանապարհային երեսպատման որակի հետ կապված. մենք վստահելի գիտենք, որ այն ճանապարհը, որ կառուցվել է, չի համապատասխանում որակական չափանիշներին, հատկապես ցեմենտի եւ բետոնի որակի առումով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ հիմա փորձաքննություններ են անցկացվում, որի արդյունքում կորոշվի, թե ինչպես շարունակել շինարարությունը. «Գլոբալ առումով հենց սկզբից եղել է բանավեճ, թե ճանապարհը պետք է բետոնե երեսպատում ունենա, թե ասֆալտբետոնե: Իհարկե, «Հյուսիս-Հարավը» անպայման պետք է կառուցվի, իսկ որակը հենց պետության պատասխանատվության տակ է»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Անդրադառնալով Լարսին այլընտրանք հանդիսացող ճանապարհին, Փաշինյանը նկատեց, որ դա կարեւոր հարց է, բայց Հայաստանն այդ գործընթացում բանակցող կողմ չէ, բանակցում են Վրաստանը, Ռուսաստանը եւ շվեյցարական ընկերությունը, որը միջնորդի դեր է կատարում. «Մենք մեր ռուս, վրաց եւ շվեյցարացի գործընկերների հետ շփումներում այդ հարցը անընդհատ բարձրացնում ենք, մեր կառավարության ներկայացուցիչները մշտական ներգրավվածության մեջ են, բայց մենք բանակցային կողմ չենք»,-ասաց նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից