Փորձադաշտ դարձած իմ Էրեբունի
Երեւանը դեռ դուրս չի եկել էյֆորիկ վիճակից կամ ամբողջովին դուրս չի եկել, եւ դեռ չի գիտակցել կամ ամբողջովին չի գիտակցել, որ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է միջակ դերասան, քաղաքականության եւ պետական կառավարման հետ որեւէ կապ չունեցող Հայկ Մարությանը:
Կարճ ասած, Երեւանը դեռ չի սթափվել, սակայն քաղաքում շարունակվում են կարեւոր իրադարձություններ տեղի ունենալ: Նորաթուխ իշխանությունները հասցրին Երեւանի 2800-ամյակը նշել այնքան անշուք, կարծես Երեւանը ոչ թե 2800, այլ 28 տարեկան էր դառնում, եւ ոչ թե պետության մայրաքաղաք է, այլ գավառական կենտրոն, իսկ հետո ընտրեցին փոխքաղաքապետներ, այդ թվում առաջին փոխքաղաքապետ:
Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանը, Հայկ Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանն ընտրվեցին փոխքաղաքապետներ: Հրաչյա Սարգսյանն ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ:
Ընտրվելուց հետո Երեւանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ իր առաջին քայլը լինելու է թղթաբանության հնարավորինս կրճատումը։ «Թղթաբանությունը շարունակվում է այս ինֆորմացիոն դարաշրջանում։ Սրանից հրաժարվելը հնարավորություն կտա քաղաքացիների ներկայացրած դիմումների ժամանակահատվածը կրճատել»,- նկատեց նա:
Փաստորեն այսուհետ երեւանցիները կարող են երջանիկ լինել, քանի որ իրենց դիմումները մերժելու համար ոչ թե երկար, այլ կարճ ժամանակ կպահանջվի: Կհարցնեք, իսկ ինչո՞ւ անպայման մերժում: Իսկ մի՞թե սպասում եք, որ Սարի թաղի գազաֆիկացմանը վերաբերող դիմումներն արագ դրական լուծում կգտնեն կամ փողոցների խայտառակ վիճակի վերաբերյալ դիմումները մերժում չեն ստանա կամ վերգետնյա անցումների կառուցման վերաբերյալ դիմումները կբավարարվեն: Մենք դեռ ավելի լուրջ խնդիրներից չենք խոսում:
Մի խոսքով, դիմումներն արագ մերժելը եւս կարելի է դրական քայլ համարել:
Նորանշանակ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ծրագրում է նոր լուծումներ բերել քաղաքային կառավարման համակարգում՝ ֆինանսական եւ ծրագրային մոդելավորման, քաղաքի ենթակառուցվածքների բարելավման եւ երևանցիների կենցաղային ու կենսական պահանջմունքների բավարարումն ավելի նոր, ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար։
Այնպիսի տպավորություն է, որ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում ավազ, շինանյութ, դագաղ, անվադողեր են վաճառում բացառապես այն պատճառով, որ մինչեւ հիմա մոդելավորում չի իրականացվել: Իսկ թե ինչպե՞ս է Հայկ Սարգսյանն ապահովելու մեր կենսական պահանջմունքները, գուցե առաջիկայում ինքը մանրամասնի, այլապես ինչ ասես մտածում ենք եւ անգամ ամաչում:
Նորանշանակ փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանի աշխատանքն ընդգրկելու է առեւտրի եւ սպասարկումների, գովազդի եւ արտաքին ձեւավորման, առողջապահության, քաղաքացիական պաշտպանության ոլորտները։
Նշանակվելուց հետո նա ասել է, թե փոխքաղաքապետի պաշտոնում իր առաջին քայլը լինելու է իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների աշխատանքի էֆեկտիվության բարձրացումը։
Եւ արդեն շատ շուտով, գուցե հենց մյուս շաբաթ երեւանցիները համոզվելու են, թե ինչ մեծ էֆեկտիվությամբ են աշխատում առեւտրի օբյեկտները, ինչ բարձր մակարդակի սպասարկում է իրականացվում ամենուր, անգամ վերելակներն են լավ աշխատելու, իսկ փողոցներն ու մայթերը մաքրելու են հատուկ օճառներով:
Իսկ Տիգրան Վիրաբյանն զբաղվելու է մշակութային, կրթության եւ երիտասարդության հարցերով։
Ասում են, որ շատ լավ է զբաղվելու, քանի որ մինչ Երեւան գալը աշխատելով Գյումրու թատրոնի տնօրեն, հաջողացրել է թատրոնի եկամուտները կրկնապատկել: Հիմա Երեւանի թատրոններն անհամբեր սպասում են, թե երբ են կրկնապատկվելու նաեւ իրենց եկամուտները:
Չմոռանանք հատուկ ընդգծել, որ այս ամենն իրականացվելու է Հայկ Մարությանը իմաստուն վերահոսկողության ներքո:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)