Ո՞վքեր են այսքան ատում Թրամփին
Հունվարի 20-ին տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդման արարողությունը: Նույն օրը տեղի ունեցան ԱՄՆ-ի համար աննախադեպ իրադարձություններ: Ընդդեմ Թրամփի երթի մասնակիցներից ոմանք, իսկ ավելի կոնկրետ հարյուրավոր մարդիկ սկսեցին Վաշինգտոնի կենտրոնում կոտրել ավտոմեքենաների ապակիները, խանութների եւ գրասենյակների ապակիները: Ձերբակալվել է մոտ երեք հարյուր մարդ:
Խուլիգանները դեմոկրատ Հիլարի Քլինթոնի կողմնակիցներն են կամ նրանք, ովքեր ընկնելով քարոզչամեքենայի ազդեցություն տակ ատում են Դոնալդ Թրամփին: Ատում են, քանի որ Թրամփը եկեղեցի է գնում, ատում են, քանի որ դեմ է արհեստական վիժումներին, ատում են, քանի որ ասում է, թե կինը պետք է տղամարդու հետ հավասար իրավունք ունենա, բայց կինը՝ կին է, իսկ տղամարդը՝ տղամարդ, ատում են, քանի որ իրերն իրենց անուններով է կոչում:
Դեմոկրատների երեւացող եւ ծպտյալ առաջնորդներն առավել մեծ ցասումով են ատում Դոնալդ Թրամփին: Ատում են, քանի որ Թրամփը եւ իր թիմը խայտառակեցին եւ պատռեցին դեմոկրատների համար կամ դեմոկրատների օգտին աշխատող լրատվամիջոցների դիմակը եւ ցույց տվեցին իրական դեմքը: Ամիսներ շարունակ վերոհիշյալ լրատվամիջոցներն ընտրողներին համոզում էին, թե ամբողջ երկրում Հիլարի Քլինթոնը բարձր վարկանիշ ունի, եւ որ նրա հաղթանակը կասկած չի հարուցում: Ավելին, նրանք միլիարդատեր Թրամփին ներկայացնում էին, որպես խելագարի:
Ընտրություններում Թրամփը եւ իր թիմը պայթեցրեց դեմոկրատների փուչիկը: Դեմոկրատները, ավելի ճիշտ նրանց առաջնորդները հասկանում են, որ նոր ժամանակներ են սկսվում եւ փորձում են դիմադրել: CNN-ը գնաց աննախադեպ լկտիության: Երդմնակալության նախօրեին ռեպորտաժ պատրաստեցին, թե ինչ կլինի, եթե երդման արարողության ժամանակ սպանվեն ընտրված նախագահն ու փոխնախագահը: Նման ցինիզմի, լկտիության ԱՄՆ-ը դեռ չէր հանդիպել: Արդեն հիշատակեցինք երդման արարողության օրը տեղի ունեցած վանդալիզմի մասին:
Չբավարարվելով այսքանով, երդման արարողության հաջորդ օրը Նյու Յորքում, ըստ դեմոկրատներին պաշտող լրատվամիջոցների՝ մոտ 600 հազար մարդ, իրականում հազիվ 60 հազար մարդ, երթի է դուրս եկել փողոց՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի: Նյու Յորքում քայլերթը կանանց երթի մեծ բողոքի ակցիայի մի մասն: Ցուցարարները ՄԱԿ գրասենյակից քայլել են մինչեւ Թրամփ թաուեր երկնաքեր, որտեղ Թրամփը 2016-ի նոյեմբերին հայտարարել էր իր հաղթանակի մասին:
Անդրադառնալով Թրամփի դեմ բողոքող կանանց, նշենք, որ նրանք այն կանայք են, որոնք կարծում են, թե իրենք տղամարդ են կամ որ տղամարդիկ էլ կին են: Թրամփի դեմ բողոքում են նաեւ այն կանայք, ովքեր պնդում են, թե մարդն ինքը պետք է որոշի, թե ինչ սեռ պետք է ունենա, եւ ոչ թե ինչ սեռով, որ ինքը ծնվել է:
ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը Twitter-ում քննադատել է իր երդմնակալության հաջորդ օրը ԱՄՆ-ում կազմակերպած զանգվածային բողոքի ցույցերը:
«Երեկ դիտում էի ցույցերը, եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ մեր երկրում հենց նոր ընտրություններ են կայացել: Ինչու՞ այդ մարդիկ չեն քվեարկել»,- գրել է Թրամփը:
Մեկ անգամ եւս նշենք, որ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի օգտին քվեարկել են Խաղաղ օվկիանոսի ափամերձ եւ Ատլանտյան օվկիանոսի ափամերձ կենտրոնական եւ հյուսիսային նահանգները, որտեղ մեծ է հրեաների ազդեցությունը, եւ որտեղ շատ են ասիացիներն ու սեւամորթները: Կից քարտեզում երեւում է, թե իրական Ամերիկան, որ թեկնածուի օգտին է քվեարկել, եւ որ նահանգներն են քվեարկել Քլինթոնի օգտին:



















































Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը պարտադիր չի համարում ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համար
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները
Թրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ AP
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելի
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում