ՔՊ-ականները միաժամանակ պատռել եւ չեն պատռել իրենց անդամատոմսերը
Սյունիքի մարզպետի նշանակումը լուրջ խմորումներ է առաջացրել Սյունիքում, մասնավորապես Գորիսում: Հիշեցնենք, որ մարզպետ է նշանակվել ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այնտեղ մի շարք ՔՊ համակիրներ դեռեւս ամիսներ առաջ գրասենյակ էին բացել, եւ գրեթե ամեն օր մի խումբ երիտասարդներ դիմում են գրել ՔՊ անդամագրվելու համար: Երեկվա դրությամբ 105 անձ ՔՊ-ի անդամակցության դիմում է գրած եղել, սակայն մարզպետի նշանակման շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով նրանցից շուրջ 50-ը պատռել են իրենց ՔՊ անդամակցության դիմումները:
Հետաքրքիրն ու ուշագրավն այն է, թե ինչպես է այս տեղեկությանն արձագանքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:
«Մեր մարզային շտաբերի պատասխանատուների հետ զրուցեցի, դիմումներ պատռելու փաստ չի արձանագրվել, ավելին ասեմ` կուսակցության դիմում ներկայացրած այն անձինք, ովքեր այդ ակցիան են իրականացրել, փորձել են հրավիրել մի խումբ դիմում ներկայացրած անձանց, ովքեր մերժել են իրենց առաջարկը: Ամեն դեպքում, մենք գտնում ենք` յուրաքանչյուր քաղաքացի, եթե ունի որեւէ բողոք, ազատ է Հայաստանում իրացնել այդ իրավունքը»:
Այս պատասխանը սովորական պատասխան չէ, այն ցույց է տալիս ՔՊ-ի իրական վերաբերմունքը հանրության նկատմամբ: Թվում է, թե Կոստանյանը հերքում է տեղեկությունը, բայց նույն հերքման ժամանակ նշում, թե նման ակցիա եղել է:
Նա մի խորամանկ քայլի եւս դիմում է: Ասում է, թե դիմումներ պատռելու փաստ չի արձանագրվել: Կրկին նա ցանկանում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե նման դեպք չի եղել, բայց ընդամենը խորամանկում է, քանի որ փաստ չարձանագրելը դեռ չի նշանակում, թե դեպքը տեղի չի ունեցել:
Այսպես, Վահան Կոստանյանը կարող է փողոցը կարմիր լույսի տակով անցնել, բայց այդ փաստը չարձանագրվի այլոց կողմից, ինչը սակայն չի նշանակում, թե նա կարմիր լույսի տակով չի անցել:
ՔՊ-ի որդեգրած քաղաքականությունը վաղուց արդեն պարզ է, քանի որ շատ պարզունակ խորմանկության տարրեր է պարունակում: Հանրությունն աստիճանաբար կհասկանա, թե ինչպես են իր հետ վարվում, բայց դա կլինի աստիճանաբար, եւ ոչ միանգամից:
Իսկ մեզ, հետաքրքրում է ոչ թե այն, թե ՔՊ-ականները պատռել են իրենց կուստոմսերը, թե ոչ, այլ այն, թե ինչպես է կառավարող կուսակցությունը մատուցում տեղի ունեցած այս կամ այն իրադարձությունը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)