Ջասթին Թրյուդոն Երեւանում ընթացող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկայացել է զոլավոր գուլպաներով (Լուսանկարներ)
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը ներկայացել է զոլավոր գուլպաներով:
Չնայած Թրյուդոյի տաբատի երկարությունը թույլ չէր տալիս գուլպաները հստակ տեսնել, NEWS.am-ի խցիկն, այնուամենայնիվ, արձանագրեց Կանադայի վարչապետի հագուստի այդ մասը: Այս անգամ գուլպաները գորշ շերտագծերով էին՝ գորշ կոստյումի երանգին համապատասխան:
Ինչպես հայտնի է, Կանադայի վարչապետը հռչակվել է իր՝ հաճախ էքստրավագանտ գուլպաներով:
«Բլումբերգի» բիզնես համաժողովին եւ Goalkeepers 2017-ի համար Մելինդա Գեյթսի հետ հարցազրույցին Թրյուդոն ներկայացել էր «Աստղային պատերազմներից» Չուբաքայի պատկերով գուլպաներով: «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը՝ բազմագույն շերտագծերով գուլպաներով: Մոնրեալում Իռլանդիայի վարչապետ Էնդ Քենիին դիմավորել էին «Աստղային պատերազմներից» R2-D2 եւ C-3PO դրոիդները՝ Թրյուդոն մայիսի 4-ն այսպես է նշել, որը համարվում է «Աստղային պատերազմների» օրը: Խաչաձեւված ոսկորներով գանգեր՝ Դավոսի համաժողովում: Սակայն առավել մեծ արձագանք էին առաջացրել բադիկներով գուլպաները:


















































Կանադայի վարչապետի զվարճալի գուլպաների դավոսյան ճանապարհորդությունը (Լուսանկարներ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ