Կանադայի վարչապետի զվարճալի գուլպաների դավոսյան ճանապարհորդությունը (Լուսանկարներ)
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն զվարճալի պրինտներով բազմագույն գուլպաների սիրահար է: Քաղաքական գործիչն այս կերպ է թուլացնում իր լուրջ գործնական օրերը: Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում Կանադայի վարչապետը ներկայացել է սեւ պուտերով երկնագույն գուլպաներով:

Հաջորդ օրը Կանադայի վարչապետը հագել էր դեղին բադիկներով զվարճալի գուլպաներ:

Իսկ ահա Կանադայի կանանց հարցերով նախարար Մարիամ Մոնսեֆը նախընտրում է անսովոր կոշիկը: Նրա սեւ կոշիկը զարդարում է թխկու տերեւը՝ Կանադայի խորհրդանիշը: Մոնսեֆն Իրանից է, չնայած երկար ժամանակ իրեն ծագումով Աֆղանստանից էր համարում:

Թրյուդոյին բազմիցս են նկատել պաշտոնական միջոցառումներին գուլպաների օրիգինալ ընտրությամբ, որոնց ժամանակ նախատեսված է հագուստի գործնական ոճը: Այսպես՝ օրինակ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նա Անգելա Մերկելին է ցույց տվել Հյուսիսատլանյան դաշինքի լոգոյով վարդագույն գուլպաները, իսկ իր իռլանդացի գործընկերոջ հետ պաշտոնական հանդիպմանը գնացել էր «Աստղային պատերազմներից» դրոիդներով բազմագույն գուլպաներով:


















































Ջասթին Թրյուդոն Երեւանում ընթացող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկայացել է զոլավոր գուլպաներով (Լուսանկարներ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին