Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը
Մարտին Լյութեր Քինգ կրտսերի՝ պատմության մեջ մտած «Ես երազանք ունեմ» (I Have a Dream) ելույթի միակ հայտնի ձեռագիր վերջնական տարբերակը 2027 թվականի հունվարի 22-ին Յոթ էջից բաղկացած ձեռագիրը Նյու Յորքի Christie's աճուրդի տանը։ Յոթ էջից բաղկացած ձեռագիրը Քինգը գրել է 1963 թվականի օգոստոսի 28-ի վաղ առավոտյան՝ Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում։ Նույն օրը նա ելույթ է ունեցել Վաշինգտոնում անցկացված երթի ժամանակ, որին մասնակցել է շուրջ 250 հազար մարդ։
Փաստաթուղթը տասնամյակներ շարունակ պահպանվել է Քինգի օգնական Էդվարդ Քլեյթոնի գրասեղանի դարակում։ Այն 1990-ականների վերջին հայտնաբերել է նրա կինը՝ Քսերնոնա Քլեյթոնը, սակայն միայն 2024 թվականին պարզվել է, որ դա ելույթի միակ հայտնի ձեռագիր վերջնական տարբերակն է։
Հատկանշական է, որ ձեռագրում բացակայում են «Ես երազանք ունեմ» հայտնի բառերը, որոնք Քինգը ինքնաբուխ ավելացրել է ելույթի ժամանակ։ Փոխարենը պահպանվել է նրա հայտնի եզրափակիչ միտքը՝ «Վերջապես ազատ ենք, վերջապես ազատ ենք, փառք Ամենակարող Աստծուն, մենք վերջապես ազատ ենք»։ Աճուրդից ստացված հասույթը կուղղվի մի շարք բարեգործական կազմակերպությունների, այդ թվում՝ Քսերնոնա Քլեյթոնի հիմնադրամին և Քինգի կենտրոնին։ Ձեռագրի արժեքը կհայտարարվի ըստ պահանջի, սակայն սպասվում է, որ այն կվաճառվի ավելի քան 10 միլիոն դոլարով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ