Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը

Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Իսկ ուր մնացին խոստումները եւ նորոգված փողոցները

Ոչ այնքան հեռավոր, բայց արդեն պատմության գրկում հայտնված 2015 թվականին, երբ սահմանադրական հանրաքվեի անցկացմանը մնացել էր մի քանի օր, Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին եւ հայտարարեց՝ անհապաղ սկսել զբաղվել Գյումրու երկրորդական փողոցների ասֆալտապատման եւ լուսավորման խնդիրների կարգավորմամբ:

Սարգսյանին այնքան էր հուզում խնդիրը, որ հրամայեց. «Համա-համա, շատ չուշանա»(Հովհ. Թումանյան «Շունն ու կատուն»): Աշխատանքների իրականացման գումարի մասին էլ վստահեցրեց. «Վարձիդ մասին միամիտ մնա…»,- նախատեսվում էր վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից 23,8 մլն եվրո վարկադրամաշնորհային գումար խնդրել՝ փողոցները ասֆալտապատել, լուսավորել եւ վերադարձնել գյումրեցուն:

2015 թվականի երկուշաբթին եկավ բոլորի, բայց ոչ Սերժ Սարգսյանի համար: Ոչ մի աշխատանքի սկսման մեկնարկ չտրվեց: 2015 թվականից առ այսօր միայն մի քանի հուշագրեր են ստորագրվել, բայց աշխատանքները չեն սկսվում: Իշխանությունները 2015-ին խոստացած բարեկարգումը տեղափոխեցին 2016 թվական, հետո 2017: Արդեն, 2017-ին վերակառուցման եւ զարգացման եվրապական բանկից տեղեկացնում են, որ եթե եղանակները բարենպաստ լինեն, ապա աշխատանքները կմեկնարկեն 2018 թվականի գարնանը:

«Ծրագիրն արդեն իսկ մեկնարկել է, ինչ վերաբերում է շինարարական աշխատանքներին, ապա դրանք կարող են մեկնարկել խորհրդատվական ընկերության ընտրությունից հետո՝ համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի եւ մրցութային փաստաթղթերի մշակումից, ինչպես նաեւ դրանց հիման վրա շինարարական կազմակերպության մրցութային գործընթացների կազմակերպումից հետո: Ըստ ժամանակացույցի նախատեսվում է, որ բոլոր այդ գործընթացներն ավարտին կարող են հասցվել մինչեւ սույն տարվա վերջ, եւ համապատասխան ընկերության կամ ընկերությունների հետ կարող են պայմանագրեր կնքվել 2017 թվականի դեկտեմբերին, իսկ աշխատանքները կարող են մեկնարկել արդեն 2018 թվականի գարնանը՝ եղանակների թույլ տալուն պես»,- փոխանցում են բանկի մամուլի ծառայությունից:

«Փողի մասին ավելորդ ա, Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա, Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած…»,- Սերժ Սարգսյանը հավանաբար միայն այս պատասխանը ունի գյումրեցիներին:

Նշենք, որ ծրագիրը բաղկացած է դրամաշնորհային և վարկային բաղադրիչներից, որից 14,6 մլն եվրոն կազմում են վարկային, իսկ 7,3 մլն եվրոն դրամաշնորհային միջոցներ, ինչպես նաև 1,7 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ են նախատեսվել խորհրդատվական ծառայությունների գնման համար: Այս ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել եւ լուսավորել Գյումրու 15-20 կմ երկարությամբ փողոց:
Միանշանակ պարզ է, որ 23 միլիոն եվրո գումարը լավ խաղաթուղթ է Սերժ Սարգսյանի ձեռքին: Մնում է սպասել, թե քանի գյումրեցի է միայն այս խայտառակությունից հետո քվեարկելու ՀՀԿ-ի օգտին:

Ի դեպ, եթե այս պատմությունը շարունակվի նույն տրամաբանությամբ, ապա կստացվի մոտավորապես այս պատկերը.

Էն օրվանից մինչև օրս էլ
Գյումրեցին էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Սերժին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,
Իր փողոցը ետ ա ուզում.
Իսկ Սերժ Սարգսյանը հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
հայտարարում. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ սարքեմ:

Դավիթ Գասպարյան